12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել են Ադրբեջան, հաղորդում է “АПА”-ն:  Այսօր` նոյեմբերի 26-ին, նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:  Հանդիպման շրջանակներում համանախագահները նոր գաղափարներ կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կքննարկեն […]

Ադրբեջանցիները փորձել են բռնի ուժով լռեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոհվաննիսյանին, ով նոյեմբերի 22-ին մեկնեց Բաքու` մասնակցելու “Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին”, նիստերից մեկի ժամանակ բռնի ուժով փորձել են լռեցնել: Նիստի այդ հատվածի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ “Ադրբեջանը լավ կանի առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը”, ինչպես նաեւ ընդգծել էր նախագահի մակարդակով հարեւան պետության […]

ԼՂ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի. Բաքվում ասել է Ր. Հովհաննիսյանը /վիդեո/

Նախօրեին “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում մասնակցեց “Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի” գլխավոր ասամբլեային: Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ բոլոր պետությունների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի: Ընդգծելով այն փաստը, որ Ադրբեջանը նոր պետություն է` նա նշել է, որ հետխորհրդային պետություններում դեռեւս հստակ չէ` […]

Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է “Ենի Ադրբեջան” կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, ըստ որոնց  Հայաստանն իբր թե “արտասահմանից ղեկավարվող տարածք  է` արհեստականորեն ստեղծված ադրբեջանական հողերում ” կամ որ “հայկական լոբբին իրենց հիմնական թշնամին է”: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է. ‘Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անհեթեթ աղավաղումներով […]

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խայտառակվել է

Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում: Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը եւ հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները` պատին ամրացված մեծ էկրանի վրա: Սակայն սարսափով նկատեց, որ էկրանի վրա սառած մասնակի մի պատկեր է երեւում: Հյուպատոսի օգնականներն ու […]

Ադրբեջանցի բռնցքամարտիկները կժամանեն Երեւան

Բռնցքամարտի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շամիլ Ալիմջանովը խոստովանել է, որ աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի Հայաստանում, իրենց համար հատուկ նշանակություն կունենա: Ինչպես “azerisport.com” կայքին հայտնել է Ալիմջանովը, որ “իրենք ցանկանում են շատ ավելի լավ հանդես գալ, քանի որ առաջնությունը տեղի է ունենալու Երեւանում”: “Բռնցքամարտիկները պետք է հոգեբանորեն պատրաստվեն ռինգ դուրս գալուց առաջ”,-նշել է նա: Նշենք, որ […]

Ադրբեջանը մտադիր է նոտա ներկայացնել Ուրուգվային

Ադրբեջանական “АПА” գործակալությունն անդրադարձել է Ուրուգվայի պտվիրակության այցին Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, թե այցի կազմակերպիչներն իբր թե “վնասում են բանակցային գործընթացին”: Աբդուլաեւը հայտարարել է նաեւ, որ Ուրուգվայի պատվիրակության այցի հարցը քննարկվում է, եւ ադրբեջանական կողմը մտադիր է նոտա ներկայացնել Ուրուգվային:

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Ալիևը փոխանցվել է Կարմիր Խաչ

Հայ-ադրբեջանական սահմանը նոյեմբերի 12-ին հատած Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը հանձնվել է Կարմիր Խաչին: Այս մասին Henaran.am-ի գետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միջազգային կառույցները պետք է որոշեն, թե ինչ է լինելու Ադրբեջանի քաղաքացու հետ, սակայն հավանաբար նա ետ կվերադարձվի հայրենիք: Հարցին, թե սահմանի հատումը դիտավորություն է եղել, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նման տեղեկատվության […]

Ալիեւը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

 Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Ադրբեջանցին կացնահարել է կնոջը եւ դստերը

Ադրբեջանում տղամարդը սպանել է կնոջը եւ դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է “1news.az” կայքը, Մարդական շրջանի բնակիչ Մանսիմ Մանսիմովը ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա կացնահարել է կնոջը` Զամֆիրա Մանսիմովային եւ 21-ամյա դստերը` Սեւինջ Մանսիմովային: Այնուհետեւ աֆեկտի վիճակում գտնվելով` կախվել է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Այժմ հետաքննություն է անցկացվում: Սեւինջ Մանսիմովան լրագրող էր աշխատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի