16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», – ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։ […]

Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կտրուկ քայլեր պետք է իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է Քահրամանը: Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը […]

Կկարողանա՞ Փաշինյանը վերադարձնել Արցախը. Հայկական Ժամանակ

Հայկական հեղափոխու­թյանը աշխաւհաքաղաքական երանգավորում չու­նի՝ դրա արդյունքում արտաքին քաղաքական վեկտոր չփոխվեց: Այդ իրողությունն ամրագրվեց Աոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Սակայն Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցության պահպանումը չի ենթադրում սեփական շահերի դեմ տարվող քաղաքականության: Չի բացառվում, որ Հայաստանի ար­տաքին քաղաքականությունում կկատարվեն մարտավարական որոշակի փոփոխություններ: Արտաքին քաղաքականության կարետրագույն հարցերից մեկը, ան­շուշտ, Արցախի խնդիրն է, որին ծա­վալուն անդրադարձ եղավ […]

Ինչու է սպառնում Ալիեւը. 168 Ժամ

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում: Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ […]

Բաքվի կենտրոնում պայթյուն է որոտացել

Բաքվի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով` պայթյունը գրանցվել է Elite առևտրի կենտրոնի մոտ։ Սրճարանը գտնվում է ավտոպահեստամասերի շուկայի մոտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածներ կան։ Դեպքի վայր են մեկնում ոստիկաններն ու Շտապօգնության մեքենաները։

Իլհամ Ալիեւը սպառնում է

«Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունները՝ այդ թվում երկար հեռահարության հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախները»,- Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ազատությունը»: Ալիևն ասել է, որ Նախիջևանի բանակն այսօր հզոր է և ունակ է ոչ միայն կասեցնելու թշնամու սադրանքները, այլև հաջողությամբ իրականացնել հակահարձակման գործողություններ:  

Շփման գծի մոնիտորինգ

Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆանձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։ Շփման գծի հակառակ […]

Բաքուն թիրախավորում է Իրանի, ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և արցախյան ճակատը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման արարողության հետ կապված Իսրայելի հետ Գազայի հատվածի սահմանային բախումների ընթացքում երեկ զոհվել է ավելի քան 50 պաղեստինցի։ Այդ առիթով Էրդողանը հայտարարել ա խորհրդակցությունների նպատակով ԱՄՆ-ից ու Իսրայելից իր դեսպանների ետ կանչելու մասին։ Էս ամենում հետաքրքիրը նա է, որ չնայած թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, Բաքուն շարունակում է գործակցությունը բարձր մակարդակի վրա պահել թե՛ Թուրքիայի, […]

Էդվարդ Նալբանդյանի հրաժեշտի խոսքն ուղղված Հայաստանի դիվանագետներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն ուղղված Հայաստանի  դիվանագետներին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ 14 մայիսի, 2018 թ. Հարգելի գործընկերներ, Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված […]

Օրակարգային կետ, այլ ոչ թե աֆերիստություն

Երբ մարդիկ խոսում են Արցախյան հիմնախնդրի կամ կոնֆլիկտի մասին, ես դժվարանում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ինչ խնդրի մասին է խոսքը: Արցախն անկախ պետություն է, որն ունի բոլոր այն խնդիրները, որոնք ունեն մնացած բոլոր անկախ պետությունները: Ոմանք լավ են լուծում իրենց խնդիրները, ոմանք՝ ոչ այդքան: Վարչապետ Փաշինյանի ասուլիսն Արցախում ինձ թույլ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի