16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Արցախի ՊՆ-ից հայտարարում են՝ Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կուտակում

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի հայտարարության մեջ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները […]

Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա. Առավոտ

Վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականի հետ զրույցում քաղաքագետ Մամուկա Արեշիձեն ուշադրու­թյուն է հրավիրել Բաքվում մայիսի 12-ին նախատեսվող «Վերադարձնենք Ղարաբաղը» կարգախոսով ակցի­այի վրա: Նրա կարծիքով՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա, որը իր մեջ վտանգներ է պարունակում նաեւ Վրաստանի համար: «Դա վտանգավոր է նաեւ մեզ համար, քանի որ ուղղակի կամ անուղղակի կերպով մենք կներքաշվենք այդ գործընթացում: Ռուսաստանը […]

Եթե Ալիեւը առաջինը չհարվածի. Ժողովուրդ

Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավո­րումը փակուղային է թվում: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերածվել է որոշ ուժերի քաղաքական-տնտեսական շահերի թեմայի, այդ թվում ՌԴ-ի, ԱԱՆ-ի ու Եվրոպայի: Ըստ նրա՝ բոլոր այս գործոնները ղարա­բաղյան հակամարտությունը չկարգա­վորվող են թողնում մոտակա տարիների համար, եթե Բաքուն առաջինը չհարվա­ծի: Նա հավելել է, որ մեծ հարց […]

Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել․ ԵԱՀԿ զեկույց

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը: Զեկույցում արձանագրվել է, որ հարևան երկրում ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով՝ մասնավորապես քվեատուփերը նախապես լցնելով, զանգվածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ և այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրված Ալիևի ստացած […]

Թուրքիան եւ Ադրբեջանը ստեղծելու են կոնֆեդերացիա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգա­վորման բանակցությունները տեղափոխվեն այլ մակարդակի. Առավոտ

«Թվում է՝ Ադրբեջանում որոշակի հույսեր են կապում Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության հետ: եթե Թուրքիան սիրիական ճգնաժամից դուրս գա հաղթած եւ Մերձավոր Արեւելքում հաստատի իր ռազմա­քաղաքական հեղինակությունը, ապա սա կարող է շատ հիպոթետիկ հնչեր, բայց ես այդպես եմ պատկե­րացնում, Թուրքիան եւ Ադրբեջանը ստեղծելու են կոնֆեդերացիա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգա­վորման բանակցությունները տեղափոխվեն բոլորովին այլ մակարդակի եւ ընթանան սկզբունքորեն […]

Սա ինքնաընտրություն էր. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ: ԿԸՀ նախնական տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 86 տոկոս ձայն։ Անդրադառնալով Ադրբեջանում տեղի  ունեցած ընտրություններին՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  Ադրբեջանում ոչ միայն ընդդիմությունը, այլև ժողովուրդն էլ չի ընդունում Ալիևին: «Մասսայական կեղծումներ են եղել ընտրությունների ժամանակ: Ահավոր   իրավիճակ էր: Ըստ երևույթին,   Ալիևի նկատմամբ վստահությունը […]

Ֆաշիստ Էրդողանը շնորհավորել է բռնապետ Ալիևին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Օտարերկրյա առաջին քաղաքական գործիչը ով շնորհավորել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ,ինչպես և սպասվում էր, Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանն էր… Ադրբեջանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն 65%  քվեաթերթիկների հաշվարկից հետո գործող նախագահ Ի.Ալիևը ստացել է ընտրողների ձայների 86,09%…»։

Սարգսյանն ու Ալիեւը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. Ժամանակ

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն: Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, […]

Արդբեջանում արտահերթ նախագահական ընտրւթյուններ են

Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 11-ին, նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, գրանցված է 8 թեկնածու, հաղորդում է Trend գործակալությունը։ Երկրի 125 ընտրատարածքներում բացվել են 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասեր։ Ընտրություններին հետևելու են մեկնել 894 միջազգային դիտորդներ, տեղական դիտորդների թիվը 58175 է։ Ընտրության հնարավորություն ունի 5 մլն 309 հազար 434 մարդ։  Թեկնածուներն են՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից […]

Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Նախիջեւանի եւ Ճամբարակի ուղղությամբ. Ժամանակ

Հայաստանի սահմանի նախիջևանյան հատվածը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: Ադրբեջանական կողմը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանի և Արցախի զինված ուժերին ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, այլև պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում Նախիջևանում՝ ռազմական կամ ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով: Կիրակի օրը ՀՀ պաշտպանության նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի