15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բաքուն արձագանքել է Փաշինյանին

«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ-կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը` քննադատելով Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի  դիրքորոշումը:  

Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները օկուպացրած երկրի հետ», – հայտարարել է Հաջիևը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ