15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

՛՛Եթե իշխանությունը սահմանափակված չէ օրենքով, մնացածը զանգուլակներ են՛՛

Շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները: Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նա նշեց, որ ՀՀ-ում պետական կարևորության այս փուլում հանրային քննարկումներ են նախաձեռնվել եւ փորձ է արվում քաղաքացիների կարծիքը հաշվի առնել հայեցակարգը մշակելիս: Հարությունյանը հորդորեց մասնագիտական բարեփոխումների անհրաժեշտությունը չշփոթել քաղաքականի հետ: ՛՛Շատերն այս […]

Չինարիում իրավիճակն այժմ հանգիստ է

Ադրբեջանական կողմը երեկ գիշերն ու այսօր առավոտյան ռմբակոծել է Տավուշի մարզի  Չինարի գյուղը: Տուժածներ չկան: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին չինարցիները, մեկ-երկու տանիք ու լուսամուտ է վնասվել:  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել է: “Սովորական հրաձգություն է եղել, կորուստներ չկան, իրավիճակը հանգիստ է այժմ”,-ասաց նա:  

Բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է “Զիկատար” բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին եւ հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի կազմակերպած “Էկոտուր 2014” ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի,  Երեւանի, Հայաստանի մյուս մարզերի եւ  կրթահամալիրի մի քանի […]

Վարչապետը հանձնարարեց Սերգո Կարապետյանին մեկնել Ստեփանավան

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երեկ ինքը կառավարության այլ անդամների հետ միասին այցելել է Շիրակի մարզ: Վարչապետը նշեց, որ այնտեղ բազմաթիվ համայքներ վնաս են կրել կարկուտից: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ստեղծել հանձնաժողով մինչև կառավարության հաջորդ նիստի օրը ու որոշում կկայացվի օգնել տուժած գյուղացիներին: Նա շեշտեց, որ նման իրավիճակ կա նաև […]

Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արեւշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ եւ երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել […]

Վարչապետն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:            Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ  կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու […]

Շիրակի մարզում փակել են վարչապետի ճանապարհը. News.am

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը, Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, փակեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը եւ պահանջեցին լսել իրենց բողոքները: Հավաքված գյուղացիները վարչապետին մեկ առ մեկ ներկայացրին իրենց խնդիրները, մասնավորապես մատնացույց արեցին հուլիսի 7-ին կարկուտից 100 տոկոսով տուժած հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:  “Պարոն վարչապետ, 2012 թվականին, երբ Դուք դեռ վարչապետ […]

Տեսեք խուճա՞պ կա.օրվա կադր /ֆոտո/

Henaran.am-ի թղթակիցը Վանաձորում ապրող իր ընկերոջից՝ զինվորական Պետրոս Մխիթարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք խուճապային տրամադրությունը քաղաքում շարունակվում է: Վերջինս ուղարկեց մի լուսանկար՝ ասելով, որ “մաման կոմպոտ ա անում”: “Մնացածը դուք ասեք խուճապ կա թե չկա”,-նշեց Պետրոսը:  Մնում է ձմռանը վայելել տիկին Էմմայի պատրաստած կոմպոտները: Հիշեցնենք, որ Վանաձորում վերջին օրերին երկրաշարժ էր գրանցվել, որը խիստ անհանգստացրել էր […]

”Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …”. ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

Գյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են: Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: ”Շիրակ կենտրոնի” կողմից ներկայացվող տեսանյութը […]

Հոսանքազրկումներ Հայաստանում

Հայաստանի էլեկտրական ցանցերը  է, որ այսօր` հուլիսի 8-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` “Հարավ” մասնաճյուղ` 10:30-13:00 Աբովյան փ. 3/2, 5/1, Թումանյան փ. 19, 21, Տերյան փ. 18-32 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները 14:00-16:30 Եր.Քոչարի փ. 9, 11, 17, Քաջազնունու փ. 2, 4 շենքերը, Արհեստավորների փ. 10-67, Կորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի