13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու էր ՛՛Ժառանգության՛՛ անդամը մասնակցում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարութունյանն առաջարկում է քացաքական ուժերին իրենց հանձնաժողովի հետ առանձին քննարկումներ անել,իհարկե, եթե նրանք դա ցանկանում են: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում ասաց Հարությունյանը, երբ նրան գրավոր հարցով դիմեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՛՛Ժառանգությունը՛՛ նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու քննարկումներին, կուսակցությունը չի կարծում, որ հիմա այս փոփոխությունների անհրաժեշտությունը կա: Գառնիկ Սահակյանը պարզաբանեց, որ հարցով դիմում է ոչ թե որպես կուսակցության անդամ, այլ որպես ՀՀ քաղաքացի: ՛՛Եթե ունեն սկզբունքներ, դիտողություններ, մենք սիրով կընդունենք՛՛,-ասաց Հարությունյանն ու շնորհակալություն հայտնեց Սահակյանին հարցի համար: Հարությունյանն ընդգծեց, որ պետք է զերծ մնալ կուսակցական մոտեցումներից, քանի որ այս քննարկումը վերկուսակցական է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ