20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վահե Հակոբյանը տարածաշրջանի գյուղերում էր /ֆոտո/

Հուլիսի 9-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղեր:

Վահե Հակոբյանին  ուղեկցում էին մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը եւ Աշոտ Մարդյանը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Հանդիպումները մեկնարկեցին Ճակատեն գյուղից: Մարզպետը այցելեց համայնքային կենտրոն, որտեղ հանդիպեց բնակիչներին: Բարձրացրեցին տարաբնույթ հարցեր:

Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին Ճակատենի դպրոցում: Նույն ձեւաչափով հանդիպումներ կայացան նաեւ Շիկահողում, Սրաշենում, Հանդում եւ Ծավում :

 Խնդիրները գրեթե նույնն են` հրետակոծության հետեւանքների վերացման եւ միջպետական ճանապարհի կառուցման ընթացքում բնակիչների հողերի փոխհատուցումների տրամադրում, խմելու եւ ոռոգման ջրագծերի անցկացում, գյուղտեխնիկայի բացակայություն, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: 

  Չլուծված է մնում կաթի եւ մսի  իրացման  խնդիրը:

Վերջին օրերին տեղացած ուժեղ անձրեւներից հետո պարզվեց, որ գյուղերում անհրաժեշտ է կառուցել նաեւ ջրահեռացման համակարգեր: Իսկ դպրոցները կարիք ունեն սպորտային կոշտ եւ փափուկ գույքի ու համակարգիչների:

Վահե Հակոբյանը խոստացավ հնարավորինս աջակից լինել խնդիրների լուծմանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ