19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամեն գյուղ պիտի գտնի իր “ղսմաթը” /վիդեո/

Օրերս, լրագրողներին ներկայացնելով Հայաստանի մարզերում “բնակչության բարեկեցության” վարկանիշը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մասնավորապես նշեց, որ ամեն մի համայնք իր “ղսմաթ”-ը ունի եւ պետք է այն գտնել հարմարվելով շուկայում: 800 բնակիչ ունեցող Սյունիք մարզի Դավիթբեկ գյուղը միս է արտահանում:

“Խոտի խնդիր չունեն, արոտավայրեր ունեն, եւ կարողանում են մթերել”,-ասաց նա: Նույն Դավիթբեկում մտածում են դդմի մուրաբա պատրաստել եւ արտահանել Անգլիա: “Համագյուղացի ունեն, նրա միջոցով կապեր են ստեղծել եւ արտահանելու են”,-ասաց Ադիբեկյանը:

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում էլ հորթի միս են արտահանում: “Այսինքն շուկայում պիտի գտնես քո տեղը”,-ասաց սոցիոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հիշեցնենք, որ “բնակչության բարեկեցության” վարկանիշն ամենացածրը Լոռու մարզում է, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ համապատասխանաբար 27 տոկոս եւ 51 տոկոս: “Բնակչության բարեկեցության” վարկանիշով երկրորդ հորիզոնականում Սյունիքն է, հետո՝  Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Արարատ, Կոտայք, Տավուշ, Վայոց ձոր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ