20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է “Զիկատար” բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին եւ հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի կազմակերպած “Էկոտուր 2014” ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի,  Երեւանի, Հայաստանի մյուս մարզերի եւ  կրթահամալիրի մի քանի դպրոցներից:

Ճամբարականներն աղուհացով են դիմավորել նախարարին: Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ճամբարականների ընդհանուր պարապմունքին, որից հետո կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկել դպրոցականներին հետաքրքրող մի շարք շրջակա միջավայրին վերաբերող հարցեր: Նախարարն ընդունելի է համարել պատանի դպրոցականների՝ էկոլոգիական խնդիրների վերաբերյալ հայտնած մտահոգությունները եւ շնորհակալություն հայտնել դրանց լուծման հարցում ցուցաբերվող ուշադրության համար. “Ուրախ եմ, որ այստեղ` մեկ հարկի ներքո հավաքվել են դպրոցականներ բարեկամ Վրաստանից, հարազատ Արցախից եւ մեր հանրապետության տարբեր մարզերից: Շատ եմ կարեւորում բնության պահպանության նկատմամբ ցուցաբերվող ձեր ուշադրությունը”:

Կլոր սեղանի շուրջ ներկայացվել են նաեւ Էկոտուրի քառամյա պատմությունն ու հաջողությունները, կրթահամալիրի Էկոլոգիական նախագծերը, ինչպես նաեւ քննարկվել է Էկոտուր 2015-ի ծրագիրը` կապված Սեւանի ավազանի, մասնավորապես Սեւանա լիճ թափվող գետերի՝ կենցաղային աղբով աղտոտման հարցերի ու էկոտուրի մասնակիցների նախաձեռնությամբ դրանց մաքրման աշխատանքների իրականացման հետ: Արամայիս Գրիգորյանը ողջունել եւ կարեւորել է պատանիների պատրաստակամությունը Սեւանա լճի մաքրման աշխատանքներին մասնակցություն ցուցաբերելու հարցում եւ խոստացել օժանդակել այդ աշխատանքներին եւ հաջորդ տարի եւս աջակցել  էկոճամբարի կազմակերպմանը:

Այցի ավարտին բոլոր ճամբարականները ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նվեր են ստացել բնապահպանական ծրագրերի խորհրդանիշերով ձեւավորված շապիկներ:  Աշակերտներն էլ իրենց հերթին բնապահպանության նախարարին նվիրել են իրենց ձեռքով նկարած կտավը:

 

Նախարարության ենթակայությամբ գործող “Զիկատար” բնապահպանական ուսումնական կենտրոնի   աջակցությամբ Էկոճամբարում կազմակերպվում են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ եւ պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացնում են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության եւ վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացնում են նաեւ էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ