19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Եթե իշխանությունը սահմանափակված չէ օրենքով, մնացածը զանգուլակներ են՛՛

Շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները: Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում:

Նա նշեց, որ ՀՀ-ում պետական կարևորության այս փուլում հանրային քննարկումներ են նախաձեռնվել եւ փորձ է արվում քաղաքացիների կարծիքը հաշվի առնել հայեցակարգը մշակելիս: Հարությունյանը հորդորեց մասնագիտական բարեփոխումների անհրաժեշտությունը չշփոթել քաղաքականի հետ: ՛՛Շատերն այս գործընթացում շփոթում են մասնագիտականը քաղաքականի հետ, մենք չենք իջնում քաղաքական հարթակ, ու քաղաքական ուժերն այդ հարթակում կարող են իրենց մոտեցումներն ու տեսակետները հստակեցնել՛՛:

Բանախոսը շեշտեց, որ իրենց խնդիրն է բացահայտել համակարգում առկա թերություններն ու այդ խնդիրներին որոշակի լուծումներ տալ: Հարությունյանը շեշտեց՝ մինչև այսօր չի հաջողվել իշխանակենտրոն սահմանադրական մոդելից անցում կատարել մարդակենտրոն սահմանադրական մոդելի: ՛՛Ինչ ուզում եք, փորձեք ասել, եթե մեդոթաբանական այս փոփոխությունը չկատարվեց, բոլոր խնդիրներն, որոնք առնչվում են դատարանին, մարդուն, իրավական համակարգին, մնալու են այնպես, ինչպես որ կային ու ավելի են խորանալու՛՛,-նկատեց նա, ապա հավելեց.  ՛՛Եթե իշխանությունը սահմանափակված չէ օրենքով, չկա իրավական պետություն, մնացածն, ինչպես ասում են, զանգուլակներ են՛՛:

ՍԴ նախագահը նշեց՝ որոշ պատգամավորներ են հիմա իրենից նեղանում, հետադարձ արձագանքներ են անում, թիրախ դարձնում: ՛՛Իմ ոչ տարիքն է, ոչ վիճակն այնպիսին է, որ շատ կարևորեմ, ես հասկանում եմ իմ ասածը, արժեքն ու բովանդակությունը ու պիտի շեշտեմ՝ չենք կարող իրավական պետություն կատարել, եթե սկսում ենք մեր գործողությունները ոչ իրավական քայլերից: Այ գալիս են ձեզ մետ ընտրողները, դուք եք գնում, խոստանում եք այն, ինչ ձեր երևակայությունը ներում է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները նախընտրական այնպիսի ծրագիր պետք է ներկայացնեն, որ գոնե յոթանասուն տոկոսը խաբկանք չլինի, այլ կարողանան իսկապես կյանքի կոչել: ՛՛Եթե չենք ցանկանում իրավական պետություն դառնալ, շատերն ասում են՝ մեզ պետք է ամուր ձեռք, որ ձեռքը սեղանին խփի, այսպես, այնպես, եղել է ժամանակ, որ տեսել ենք, դա չէ ճանապարհը: Եթե մենք գրել ենք մեր Սահմանադրության ճակատին իրավական պետություն, պետք է լինի իրավական պետություն, իշխանությունը պետք է հավասարակշռված ու տարանջատված լինի՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ