15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Սնայպերներն են գործի դնում՝ պատասխան են տալու. ահազանգ սահմանապահ գյուղից

Տավուշի մարզում կրկին կրակոցներ են:Այս անգամ, սակայն այլ դրսևորմամբ: Առավոտից նշանառուները կրակում են մարդկանց համար կարևոր կետերի և մարդկանց վրա.”Սնայպերը մեր դպրոցի տնօրենին է փորձել խփի, միլիմետրերի տարբերությամբ մարդը փրկվելա…”,-րոպեներ առաջ Henaran.am-ի թղթակցին հեռախոսազանգի միջոցով պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: “Մենք չենք լռելու, պետք եղավ ընենց հակահարված կտանք, որ քոչները կապեն, ուղղակի անմեղ գյուղացիք չտուժեն”,-նշեց […]

Կինոփառատոնում ընդգրկված է նաեւ երիտասարդական մայրաքաղաք Սիսիանը /ֆոտո/

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի չորս՝ Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում անց են կացվելու վավերագրական ֆիլմերի փառատոններ: Այս անգամ ծրագիրն իրականացնում է Վանաձորի “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն՝ “Հենրիխ Բոյել” հիմադրամի ֆինասնավորմամբ: Ծրագրին աջակցում է “Մարդը կարիքի մեջ” ՀԿ-ն, որը տրամադրում է ֆիլմերը: Դրանք ընտրվել են “Մեկ աշխարհ” միջազգային կինոփառատոնի ցանկից: Հայաստանից բացի, […]

Ճանապարհային ոստիկանները Սեւանի ճանապարհին աչալուրջ են լինելու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սեւանա լիճ, եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթեւեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան ճանապարհահատվածում: Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, […]

Յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երևույթ է. Շիրակի մարզպետ /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ մարզի վրա էլեկտրաէներգայի թանկացումը  բացասական ազդեցություն կունենա: ՛՛Շատ վատ է: Սոցիալապես անապահով խավի հարցը, եթե լուծվում է մի քիչ թեթևանում է բեռը, բայց ընդհանրապես յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երոևւյթ է՛՛, – Henaran.am_ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Ինչ վերաբերում է կառավարության կողմից նպաստների 1000 դրամով բարձրացման որոշման մասին, ապա […]

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն: Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարեւորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման եւ քաղաքի ճարտարապետական […]

՛՛Զարմանալի է՛՛. Գյումրու քաղաքապետը մասնակցում էր սահմանադրական բարեփոխումների քննարկմանը /վիդեո/

Այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը: Հայտնի է նաև, որ ԲՀԿ-ը դեմ է հիմա այս բարեփոխումներին:  Երբ քննարկումից հետո լրագրողները հետաքրքրվեցին Բալասանյանին, թե որպես քաղաքապե՞տ է մասնակցում, արդյոք կողմ է բարեփոխումներին, նա նշեց, որ հարցը զարմանալի է: ՛՛Դե լավ էլի, հայեցակարգ է ընդամենը: […]

՛՛Լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի՛՛

”Հայաստանում լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի, նա էլ կառավարությունում կհամոզի՝ փող տան, մանկապարտեզը սարքի,դպրոցը վերանորոգի՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՏԻՄ-ների լիազորությունների առկայության ու բացակայության մասին: ՛՛Հաջորդ ընտրությանը  նման համայնքապետը գնալու է, ի՞նչ ասի, ես մարզպետի հետ լա՞վ էի: Այսպիսի համայնքապետ պետք […]

՛՛Անհրաժեշտության դեպքում ժողովուրդը կարողանում է իրավունքները պաշտպանել՛՛ /վիդեո/

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը չի ասում, որ վերջին մի քանի ամսվա ընթացքու իր ղեկավարած մարզի բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրում, սակայն վստահեցնում է՝ պիտի արվի ամեն ինչ, որ ստեղծվեն այն պայմանները, որ մարզի բնակչությունն ավելի լավ ապրի: ՛՛Մեր խնդիրն այդ պայմանների ստեղծումն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:  Հարցին՝ ինչով է բացատրում, որ չնայած նրան, որ […]

՛՛Շատերը նեղացածի պոզա են ընդունում…՛՛

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Գյումրիում: Նախագահին կից սահմանադրական հանձնաժողովի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, պետք չէ դանակը ոսկորին հասցնել, ապա նոր սկսել Սահմանադրությունը բարեփոխել: Նա նշեց, որ ԱՄՆ-ն, որ առաջին երկիրն է,  որ ընդունեց Սահմանադրոթյունը, դա արեց այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր գտնվում, իհարկե, […]

Կաշկանդված չեմ. Արամ Հարությունյան /վիդեո/

Կոտայքի մարզպետ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի ցանկանում գնահատական տալ իր նախորդի՝ Կովալենկո Շահգելդյանի գործունեությանը: ՛՛Ժառանգության կամ կատարված-չկատարված աշխատանքների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: ՛՛Եթե միայն վերցնենք համայնքների սեփական եկամուտների տեսանկյունից նայենք, ապա բավականին լավ ցուցանիշներ ունենք՝ հողի հարկ, գույքահարկ, 97% կատարողական ունենք՛՛,-ասաց մարզպետը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի