15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Թող չխախտեին ու պատասխան չստանային. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է  հրադարադարի խախտմանը: “Ադրբեջանը հուլիսի 25-ին մի քանի ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը, բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի”,-ասել է նա: Ըստ խոսնակի, հայկական  կողմի պատասխանը չի ուշացել:  Ադրեբեջանական կողմի կորուստներից խոսնակը տեղյակ չէր: […]

Պետք է լավագույնս ընտրենք գործիքակազմը. Վահե Հակոբյան /վիդեո/

՛՛Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարման մոդելը, պետք  է լավագույնս ընտրենք գործիքակազմը և որակյալ իրականացնենք կառավարումը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից: Մարզպետը վստահ է, որ այսօր սահմանադրական բարեփոխումների կարիք կա, կան մի շարք խնդիրներ, որ պետք է լուծվեն հենց այս փոփոխությունների միջոցով: Դիտարկմանը, թե այս փոփոխություններ արվում են իշխանության […]

Ցանկացած մարզպետ եթե պատրաստ է ծառայել, ապա ողջունելի է. Վահե Հակոբյան

՛՛Ես նախկին բոլոր մարզպետների հետ ունեմ նորմալ մարդկային, առանձին մարզպետների հետ ունեմ շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ՛՛,-այսօր Սյունիքի մարզպետարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես լարված են իր ու նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները։ Հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը դեռ կա՞ մարզում, Վահե Հակոբյանն ասաց․ […]

Սահմանադրությունը պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին. Սյունիքի մարզպետ

ՀՀ նախագահին  կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումն այսօր Սյունիքի մարզում էր: Մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով ներկաներին նշեց, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում սահմանադրական փոփոխությունը եւ ինչ կարեւորություն ունի: ՛՛Այն պետք է  կանոնակարգի մեր երկրի հետագա ընթացքը, պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին: Մենք գիտենք, որ Սահմանադրությունը մի օրգանիզմ է, […]

Վայոցձորցիներն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

 Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Եղեգնաձոր քաղաքում: Վայոց Ձորի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներն են ներկայացրել ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել […]

Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ եւ տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է  “Ախթալայի ԼՀԿ” ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում եւ “Թեղուտ” ՓԲԸ-ում:  “Ախթալայի […]

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին եւ արդյունքներին ծանոթանալու նպատակով:      Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի եւ առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ […]

Շնորհակալ են Սյունիքի մարզպետին եւ ”Լեռնահայաստանին՛՛

Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Դավիթ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ահա եւ վերջ…Ամիսներ առաջ “Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն” ՊՈԱԿ-ում սկսված վերանորոգողական աշխատանքները, որոնք սկսվեցին “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի միջոցներով, եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ հասան իրենց տրամաբանական ավարտին:Մնացել են ներքին հարդարման մի քանի աշխատանքներ: Սեպտեմբերի մեկը հաստատության […]

Երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան

 Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, […]

Մանկատնից` փողոց /վիդեո/

Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»: Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի