Մահացած մարդուն, որ ջուր տաս.ահազանգ/վիդեո/
Արարատի մարզի որոշ համայնքներում գյուղացիներին բերքից զրկել է ոչ միայն կարկտահարությունն, այլեւ՝ ոռոգման ջրի բացակայությունը: Ցամաքած առուներն ու ժամով տրվող ջուրը գյուղացիներին հնարավորություն չեն տալիս մշակելու նույնիսկ տնամերձ հողատարծքը:
Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները անհամբեր սպասում են, որ ոռոգման առուներով ջուրը հոսի դեպի իրենց այգիները: Ջրատարները հիմնականում ցամաքած են, գյուղացիների՝ հողատարածքներն ու տնամերձ հողակտորներն էլ՝ չորացած: Դրանք ջրելու համար 1000 լիտրի դիմաց 1000 դրամ են վճարում: Բայց ծախսված գումարներն ու քրտնաջան աշխատանքը, հաճախ, արդյունք չեն տալիս:
Գոռավան գյուղի բնակիչ Գյուլգուլյան Պետիկը կառավարությունից պահանջում է լուծում տալ այս խնդրին:
“Ամառվա կեսին անջատում են Արտաշատ-Վեդի ջրատարը, իբր մաքրելու նպատակով: 10-15 օրով ջրատարը, որ անջատեն ու հետո էլի ջուր տան…նորատունկ այգին էս շոգին ո՞նցա դիմանալու…մահացած մարդուն, որ ջուր տաս, ո՞նց կլինի, անմահական ջուրա որ կենդանանա”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուսահատ հողատերը:
Հողատերը պահանջում է վնասների փոխհատուցում: Նա անարդար է համարում, որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ օգտվեն բոլոր տեսակի բարիքներից, իսկ գյուղացին, որը ճգնում է՝ առավոտիվց մինչ իրիկուն դատապարտվի՝ վարկերի:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: