11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սնայպերներն են գործի դնում՝ պատասխան են տալու. ահազանգ սահմանապահ գյուղից

Տավուշի մարզում կրկին կրակոցներ են:Այս անգամ, սակայն այլ դրսևորմամբ: Առավոտից նշանառուները կրակում են մարդկանց համար կարևոր կետերի և մարդկանց վրա.”Սնայպերը մեր դպրոցի տնօրենին է փորձել խփի, միլիմետրերի տարբերությամբ մարդը փրկվելա…”,-րոպեներ առաջ Henaran.am-ի թղթակցին հեռախոսազանգի միջոցով պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

“Մենք չենք լռելու, պետք եղավ ընենց հակահարված կտանք, որ քոչները կապեն, ուղղակի անմեղ գյուղացիք չտուժեն”,-նշեց գյուղապետը:

Նա նշեց նաև, որ կրկին անգամ գյուղացիները իրենց այգիներում աշխատելիս են եղել ու հասկացել են, որ էլի կրակում են: Մարդիկ թփերի տակ են մնացել մինչև մութն ընկնելը:

Գյուղապետի հավաստմամբ՝ թշնամին կանխատեսելի է, սակայն իրենք չեն ուզում ավելորդ անհանգստություն.”Սնայպերներն են գործի դնում՝ պատասխան են տալու…”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ