02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Չի կարելի. Էջմիածնում շարունակվում է թեժ պայքարը

Ամենայն  Հայոց  հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը Կարեն Գրիգորյան քաղաքապետից առաջ և այսօր Ուզում ենք խոսել Էջմիածնից, մեր քաղաքից, բայց ոչ այսօրվա քաղաքի մասին, այլ մինչև Կարեն Գրիգորյանը: Մենք հիշում ենք,  ուրեմն դուք էլ եք հիշում, որ լինելով Ամենայն Հայոց հոգևոր կենտրոն, Էջմիածինը չուներ մաքրություն, չուներ կանաչապատում, չուներ բարեկարգ մանկապարտեզներ, չուներ երեխաների համար անհրաժեշտ խաղահրապարակներ, չուներ […]

Գյուղացիները սպառնում են կրկին փակել ճանապարհները

Արմավիրի մարզի Արմավիր և դրան  հարակից գյուղերի բնակիչները փակել էին  Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Վերջիններս  պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված գյուղմթերքի  գումարները: Գյուղացիները պահանջում են նաև, որ մթերող ընկերությունները խաղող մթերեն: Բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջում էին Գյուղնախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում: Քիչ առաջ տեղեկացանք՝  գյուղացիները ճանապարհը բացել են: Պատկան մարմինները հանդիպել են գյուղացիների հետ ու […]

«Այստեղ թշնամի ման մի’ արի, այստեղ ժողովուրդ կա». Էջմիածնի քաղաքապետը բացեց փակագծերը/վիդեո/

«Մեր խոսքը մեր գործից չի տարբերվում»,-սա Էջմիածնի` արդեն 8 տարի  գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգախոսն է: Սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց արդեն քաղաքապետի թեկնածու Կարեն Մանվելի Գրիգորյանի հետ: «Մարդկության մեջ հետաքրքիր բան կա: Այն է, որ միշտ փնտրում են՝ Սահմանադրություն կամ այլ կատարյալ օրենքներ, բայց երբ վերցնում ենք Սուրբ գիրքը՝ այնտեղ […]

Գյումրիում թեժ է` կառաջադրվեն լրագրողները. Հրապարակ

Գյումրիում լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլև ավագանու անդամի թեկնածուների։ «Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը (անկուսակցական)։ Երկրորդ տեղում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս, «Չի» օրաթերթի լրագրող Արման Գալոյանը (ՀԱԿ)»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ոչ միայն ես եմ հիասթափված. Վարդան Ղուկասյան

Չնայած նրան, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Ղուկասյանի փեսան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով է հանդես գալիս, Ղուկասյանը չի շտապում աջակցել ոչ այս կուսակցությանը, ոչ էլ իշխանությանն ու նրա թեկնածու, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Գիտեք` ինչ, ով ուզում է անցնի, բացի էսօրվանը: Ժողովուրդն այդպես է մտածում, իսկ ես ժողովրդին դեմ չեմ գնում»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Ճոյտի առաջարկը /վիդեո/

Ճոյտը մամուլով թափանցիկ ակնարկ էր արել Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին` առաջարկելով քաղաքապետի ընտրություններից հետո միանալ իրենց թիմին եւ մնալ փոխքաղաքապետի պաշտոնում: Henaran.am-ի հետ  զրույցում Վազրիկ Գրիգորյանը հեգնեց Ճոյտին եւ իր թիմակիցներին` հասկացնելով, որ հավը երազում կորեկ է տեսնում: Նա վստահ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ հաղթելու է Կարեն Գրիգորյանը: Փոխքաղաքապետը նշեց, որ […]

Պատրա՞ստ է Վարդան Օսկանյանի կուսակցությունը

Վանաձորում, ինչպես նաև Գյումրիում ու մի քանի այլ վայրերում տեղական ինքնակավարման ընտրություններին «Համախմբում» կուսակցությունը հանդես է գալիս առանձին ցուցակով: Որոշ քաղաքագետների պնդմամբ` ընդդիմությունը պետք է միավորվեր ու հատկապես հանրապետության 2-րդ ու 3-րդ քաղաքներում միասնական ցուցակով մասնակցեր ընտրություններին: Henaran.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը նկատեց, որ առանձին մասնակցելն ինքնանպատակ չէ. «Դա պետք է լինի […]

Ո՞վ եք դուք այ Հրանտ կամ Զնդո, էլ չասեմ` Ճոյտ. էջմիածինցիները զայրացած են

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից թիմի հայտարարությունները կոռեկտության սահմանների խախտում են համարում էջմիածնեցիները: հատկապես երկրապահներին դուր չի գալիս, որ հնչում են անհիմն մեղադրանքներ Կարեն Գրիգորյանի եւ  Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին: Ստորեւ մի քանի բնակչի արձագանքը: Սերժ Սմբատյան. – Ես Արցախյան պատերազմի ողջ ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանի կողքին եմ եղել: Առնվազն թուրք […]

Հրաժարական կտա. Հայկական Ժամանակ

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 15 օրից հրաժարական կտա, եթե մինչ այդ «Վեդի Ալկո» ընկերությունը Աղավնաձոր համայնքի խաղողագործներին չվ­ճարի նախորդ տարի մթերած խաղողի դի­մաց մինչ օրս չվճարած պարտքը: Այս մա­սին մեր զրույցում ասաց Աղավնաձորի խա­ղողագործներից Հայկազ Ասատրյանը` նշելով, որ իրենց հայտարարության համա­ձայն, երեկ երեխաներին չեն ուղարկել դպ­րոց, փոխարենը հավաքվել են գյուղապետարանի բակում, որտեղ էլ ժամանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված