15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ եք դուք այ Հրանտ կամ Զնդո, էլ չասեմ` Ճոյտ. էջմիածինցիները զայրացած են

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից թիմի հայտարարությունները կոռեկտության սահմանների խախտում են համարում էջմիածնեցիները: հատկապես երկրապահներին դուր չի գալիս, որ հնչում են անհիմն մեղադրանքներ Կարեն Գրիգորյանի եւ  Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:

Ստորեւ մի քանի բնակչի արձագանքը:

Սերժ Սմբատյան.

– Ես Արցախյան պատերազմի ողջ ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանի կողքին եմ եղել: Առնվազն թուրք է այն մարդը, ով կարող է վայրահաչել գեներալի հասցեին: Ո՞վ եք դուք այ Հրանտ կամ Զնդո, էլ չասեմ` Ճոյտ, Հրաչ, թե ինչ որ մեկին էլ քաղաքապետի թեկնածու եք գրել, գլխին տալիս, ստիպում եք ախմախ-ախմախ հայտարարություններ անի: Վերջ տվե՛ք: Էջմիածնեցին հարգում եւ սիրում է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Սեպտեմբերի 18-ը ցույց կտա, որ ձեր ամբողջ պաչկով 10 տոկոս էլ ձայն չունեք Էջմիածնում:

Հովակիմ Անդրեասյան.
– Էդ թրքատիպ կենդանին, էդ Թումանով Հրանտօղլուն, լավ կանի իր մասին մտածի, իր դուստրերին տիրություն անի, հետեւի երեխաների վարքին: Թե չէ` իր համար անիմաստ զբաղմունք է գտել: Կարեն Գրիգորյանը թալանիդ աղբյուրը փակել է, մեր քաղաքն օրենքով, կարգով ղեկավարում է, դրա համար էլ ձեր նման անօրենների տրամադրությունն ընկած է: Ի լուր աշխարհի կարող եմ հայտարարել` Էջմիածինն ունի քաղաքապետի մեկ եւ միակ թեկնածու` Կարեն Մանվելի Գրիգորյան: Մնացյալները մանր-մունր շնիկներ են:

Մնացական Եղոյան.
– Կարեն Գրիգորյանի քաղաքապետության տարիներին Էջմիածինը ծաղկել, գեղեցկացել է, հսկայական տեմպերով կատարվել է մշակութային օջախների հիմնանորոգում: Ճոյտազգին կանգնում-հայտարարում է, թե Զվարթնոց թաղամասի մշակույթի տունը 1940 թվականից չի նորոգվել: Կարեն Գրիգորյանը 36 տարեկան է, հաստատ չէր կարող 1950 թվին հիմնանորոգում անել: Եվ նա երբեք չի էլ ասել, թե քաղաքում ոչ մի պրոբլեմ չկա: Հենց Կարեն Գրիգորյանն է միշտ ասում, որ ինչքան էլ աշխատանք կատարվում է, դեռ տասնապատիկ ավելի անելիք կա: Բայց ակնառու է, որ հենց Գրիգորյանի օրոք են Էջմիածնում զբոսայգիներ հիմնվում, պաշտպանիչ անտառաշերտ հիմնվեց: Եվ մեր սուրբ քաղաքը չի հանդուրժի, որ ինչ-որ թուրքեր գան, ձգտեն դարձյալ թալանել, ավիրել ծաղկուն Էջմիածինը:

Սարգիս Մարդանյան.
– Աբգարյան Հրաչը ասֆալտապատում միայն իր տան դիմացն էր արել: Էջմիածնեցիք չգիտեին` ինչ բան է ասֆալտը: Կարեն Գրիգորյանը քաղաքի փողոցների կեսից ավելին ասֆալտապատել է: Բա դա չգնահատե՞նք: Հրաչի ժամանակ վաճառում էին մարզադաշտը, Կարեն Գրիգորյանը քաղաքի մարզադպրոցն է հիմնանորոգել եւ նոր մարզահամալիր է կառուցում: Բա դա չգնահատե՞նք: Չենք ընկնելու նախկինների, պրծած մարդիկ Հրաչի, Հրանտի, Զնդոյի, Ճոյտի խելքին, իրենց դրածո թուրքին չենք ընտրելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ