02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Գյուղացիները սպառնում են կրկին փակել ճանապարհները

Արմավիրի մարզի Արմավիր և դրան  հարակից գյուղերի բնակիչները փակել էին  Արմավիր-Երևան ավտոճանապարհը:

Վերջիններս  պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված գյուղմթերքի  գումարները: Գյուղացիները պահանջում են նաև, որ մթերող ընկերությունները խաղող մթերեն:

Բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջում էին Գյուղնախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում:

Քիչ առաջ տեղեկացանք՝  գյուղացիները ճանապարհը բացել են: Պատկան մարմինները հանդիպել են գյուղացիների հետ ու նրանց  խոստացել, որ մինչև սեպտեմբերի 15-ը՝ մթերման շրջանի բացվելը, հարցը կկարգավորվի: Գյուղացիները նշել են՝  եթե խնդիրը չկարգավորվի, կրկին փողոց դուրս կգան :

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ