Չի կարելի. Էջմիածնում շարունակվում է թեժ պայքարը
Ամենայն Հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը Կարեն Գրիգորյան քաղաքապետից առաջ և այսօր
Ուզում ենք խոսել Էջմիածնից, մեր քաղաքից, բայց ոչ այսօրվա քաղաքի մասին, այլ մինչև Կարեն Գրիգորյանը: Մենք հիշում ենք, ուրեմն դուք էլ եք հիշում, որ լինելով Ամենայն Հայոց հոգևոր կենտրոն, Էջմիածինը չուներ մաքրություն, չուներ կանաչապատում, չուներ բարեկարգ մանկապարտեզներ, չուներ երեխաների համար անհրաժեշտ խաղահրապարակներ, չուներ ասֆալտապատ փողոցներ, չուներ լուսարձակներ, չուներ գերբ, դրոշ, հիմն, չուներ ծննդյան օր, այսինքն չուներ քաղաքապետ, ով կմտածեր քաղաքի և քաղաքացու մասին, այստեղից հետևություն`նախկին քաղաքապետերըը մեզանից մեկը չէին, ում կարող էր մոտենալ քաղաքացին և իր ցավ ու դարդից խոսել, որ հույս ունենար և համոզվեր, իր առաջ քաշած խնդրի լուծման հարցում:
Մենք Էջմիածնի պատմությունը բաժանում ենք 2 մասի` մինչև Կարեն Գրիգորյանը և նրա օրոք: Հիմա մեր քաղաքը մայրաքաղաքի հետ հավասար հարթության վրա է:
Էջմիածինը մեր քաղաքապետի հպարտությունն է, ոչ թե գումար աշխատելու ուղին:
Այս 8 տարիների ընթացքում մեր սիրելի քաղաքը անճանաչելի է դարձել, ամենուր ծիլ ու ծաղիկ է, նոր խաղահրապարակներով, վերանորոգված ջեռուցված մանկապարտեզներով, շուտով սպորտ կոմպլեքսի տեր ենք դառնալու, էջմիածնեցին իր բողոքը ասելու տեղ ունի, իր դժվարին խնդիրները լուծող ունի, փողոցները ձմռանը մաքրող, ամռանը լվացող մեքենաներ ունի, ասֆալտապատ փողոցներ ունի, զարգացած մշակույթ ունի: Ապա մեր հրապարակին նայեք` ինչ գեղեցիկ է, անգամ նեղացած սիրահարների աթոռ ունի, իսկ նախկինում…, իբր աթոռ կար նստելու, ուր մնաց…
Որտեղից այս բոլոր ձեռքբերումները, իհարկեԿարեն Գրիգորյան քաղաքապետի և նրա թիմի հետևողականության, բազմաչարչար աշխատանքի շնորհիվ:
Եթե ղեկավարը հզոր է, նա ի վիճակի է բազմաբովանդակ հարցեր լուծելու, ուստի ով է հարկավոր Էջմիածնին…
Նա, ով անձնական նկատառումներից տոգորված ուզում է «ոսկե ձկնիկ» բռնել, թե ով նվիրված է Էջմիածնին և էջմիածնեցուն: Յուրաքանչյուր մարդ արարածի սրբությունը իր ծնողներն են: Ինչ եք կարծում պատեհ, անպատեհ առիթով կարելի է թեկուզ մրցակցի ծնողին անվայել վիրավորել: Չի կարելի: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդպես չէ հարգելի մրցակիցներ: Այսօրվա ձեր վարքագծով միայն ձեր անունն եք սևացնում: Պայքարեք պատվով:
Մենք`զոհված, հաշմանդամ դարձած, հաղթանակով վերադարձած ազատամարտիկների ընտանիքներս, մեր ձայնը տալիս ենք Կարեն Գրիգորյանին և կոչ անում` անգամ ընտրության օրը մեկ անգամ ևս ծանր ու թեթև արեք և ճիշտ ընտրություն կատարեք, Ձեր ձայնը տալով արժանավորին:
Դեպի էլ ավելի ծաղկած, զարգացած այգեստան դարձած Էջմիածին, դեպի խոստումնալից ապագա, Կարեն Գրիգորյանի կողքին, նրա հետ:
ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի զոհված, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներ