02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հուլիսի 31-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ Աղավնաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Աղավնաձորի խաչմերուկում բախվել «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 35PL978 (վարորդ` Տ. Ան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 30OO358 (վարորդ` Ք. Գ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել […]

Ովքե՞ր են տագնապ ծնում սահմանային գյուղում. այլմոլորակայիններ թե՞.համայնքի ղեկավարը մանրամասնում է

«Արդեն մեկ շաբաթ է գյուղում տարօրինակ երևույթ կա, ինչ-որ մեկը կամ մի քանի մարդիկ գյուղացիների տանիքներին քարեր են նետում կամ լույս գցում պատուհանից ներս, անհանգստություն կամ վախ առաջացնող երևույթներ են: Համացանցից տեղեկացա իբր մեր գյուղացիները կարծում են, թե գյուղում այլմոլորակայիններ են: Որպես համայնքի ղեկավար հավաստում եմ, որ նման բան չկա: Մեր գյուղացիները պինդ, սահմանապահ մարդիկ […]

Մատաղիսից վերադարձող Ford Transit է կողաշրջվել, 6 տուժած հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր հուլիս 31-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ժամը 04։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 28-ամյա Վիգեն Լյուդվիգյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթան ալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում […]

Ուժն է ծնում իրավունք. սահմանապահ աղջնակը զայրացած է /վիդեո/

Սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակչուհի Մարիաննա Ուդումյանը բազմաթիվ անգամ է երգել՝  հենց սահմանին  կանգնած: Գյուղում ասում են՝ Մարիաննան իր երգով թուրքի ականջը ծակում է : Այս անգամ Մարիաննայի երգի մեջ զայրույթը առավել շատ էր: Նա բոլոր հայերին համախմբման է հրավիրում: «Զարթիր լաո»,-հատուկ Henaran.am-ի ընթերցողի  համար երգեց սահմանապահ աղջնակը: Մանրամասները` տեսանյութում:

Ագահությունն էլ չափ ունի. Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրա­համյանը աշխատանքային այցով եղել է Արթիկում: Նրան ներկայացրել են ջրհե­ղեղի պատճառած վնասների վերաց­ման ուղղությամբ կատարված աշխա­տանքները: Արթիկցիների հետ հան­դիպման ժամանակ վարչապետին իր դժգոհությունն է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի մայրը’ժաննա Սրապյանը: Վերջինս դժ­գոհել է գույքի գնահատման չափից եւ ըստ այդմ տրվող փոխհատուցումից: «Ես պահանջում եմ, որ իմ այգին ու տունը կապիտալ […]

Էջմիածնի քաղաքապետը բարձրաձայնում է կարևորի մասին

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքում գրառել է. «Բնությունը հերթական անգամ տհաճ անակնկալ մատուցեց: Հուլիսի 10-ից 11-ի գիշերվա կարկուտը, որ ուղեկցվում էր ուժգին հողմով, էական վնաս է պատճառել Էջմիածին քաղաքին: Վնասվել են մի քանի տասնյակ շենք-շինություններ, ցանքատարածություններ եւ ջերմոցային տնտեսություններ: Քաղաքային իշխանության պարտքն ու պարտականությունն է հնարավորության սահմաններում էջմիածնեցուն օգնելը: Հենց գիշերվանից քաղաքապետարանի համապատասխան բաժինների մասնագետներն […]

Վախենում են ջուրը տները քշի.վտանգավոր իրավիճակ Ապարանում

«Շատ հորդառատ անձրև է եղել ու սելավատարերի ծավալները չեն հերիքել: Ջուրը բարձրացել և հեղել է տները: 5-6 տուն լուրջ վնասվել են: Մարդիկ  հարազատ-բարեկամներով փորձում են մաքրել տները: Ահավոր վիճակ է: Մարդիկ վախեցած են, մտածում են Արթիկի նման ջուրը տները կտանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը: Քաղաքապետը  ընդգծեց, որ վնասվել են միայն տները.«Էն […]

Ծափաթաղ գյուղում 2 ամյա տղան խեղդվել է տան ավազանում

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հուլիսի 5-ին դժբախտ դեպք է պատահել: Գյուղապետարանից  Henaran.am-ը տեղեկացավ , որ 2-ամյա տղան  բակում խաղալիս ընկել է ջրով լցված ավազանի  մեջ ու խեղդվել: Երեխայի կողքին այդ ժամանակ մարդ չի եղել:  

Հանել տեսախցիկները. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով, իշխանությունները ցան­կանում են Ընտրական օրենսգրքում անցած շա­բաթ կատարած փոփոխու­թյուններից մեկը ընտրա­կան տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը, չեղյալ համարել: Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսա­կան միջոցների բացակայությամբ: Հիշեցնենք, որ ԸՕ այդ փոփոխությունները Աժ-ում ներկայացնելիս Դավիթ Հարույունյանն անընդհատ կրկնում էր, որ այդ փոփոխությունների համար ֆինանսական միջոցները բավարար չեն: Կոնկրետ տեսախցիկների եւ հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց […]

37 ամյա տավուշեցին կորել է

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 37-ամյա բնակիչ է կորել: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված  Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետեւից եւ այլեւս չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված