21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վախենում են ջուրը տները քշի.վտանգավոր իրավիճակ Ապարանում

«Շատ հորդառատ անձրև է եղել ու սելավատարերի ծավալները չեն հերիքել: Ջուրը բարձրացել և հեղել է տները: 5-6 տուն լուրջ վնասվել են: Մարդիկ  հարազատ-բարեկամներով փորձում են մաքրել տները: Ահավոր վիճակ է: Մարդիկ վախեցած են, մտածում են Արթիկի նման ջուրը տները կտանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:

Քաղաքապետը  ընդգծեց, որ վնասվել են միայն տները.«Էն վիճակնա, որ պատերը կարան փլվեն, տեսնենք ինչ կլինի, վնասի չափի մասին էլ հիմա բան չեմ կարող ասել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրեւների հետեւանքով ջրալցվում են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ