01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ագահությունն էլ չափ ունի. Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրա­համյանը աշխատանքային այցով եղել է Արթիկում: Նրան ներկայացրել են ջրհե­ղեղի պատճառած վնասների վերաց­ման ուղղությամբ կատարված աշխա­տանքները: Արթիկցիների հետ հան­դիպման ժամանակ վարչապետին իր դժգոհությունն է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի մայրը’ժաննա Սրապյանը: Վերջինս դժ­գոհել է գույքի գնահատման չափից եւ ըստ այդմ տրվող փոխհատուցումից: «Ես պահանջում եմ, որ իմ այգին ու տունը կապիտալ վերանորոգեն:

Դրանց տված փողով 2 սառնարան կարո ղ ես առնել: Դե, առեք, տվեք,..», – ասել է մեծահարուստ պատգամավորի մայրը: Հո­վիկ Աբրահամյանը տեղի ունեցածի հա­մար նախատել է պատգամավոր Մուշ­եղ Պետոյանին: Վարչապետին զայրաց­րել է այն փաստը, որ տունը վերանորո­գելու համար պետությունից գումար է պահանջում մի կին, որի որդին մեծա­հարուստ պատգամավոր է. ունի հան­քեր, գազալցակայան, ռեստորան, ՌԴ Անապա քաղաքում բիզնեսներ:

Տեղե­կացնենք, որ Պետոյանը պաշտոնապես 2015-ին հայտարարագրել է 140 հազար դոլար եւ 106 մլև դրամ: Նրա մեկ տար­վա եկամուտը կազմել է 34 մլն դրամ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ