18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մատաղիսից վերադարձող Ford Transit է կողաշրջվել, 6 տուժած հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր հուլիս 31-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ժամը 04։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 28-ամյա Վիգեն Լյուդվիգյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթան ալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 5 ուղևորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են բժշկական ծառայություն ստանալուց և հիվանդանոցում մնացել է միայն վարորդը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Հրաչ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու վիրավորները Երևան էին վերադառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ այցելել էին Մատաղիսի զորամաս իրենց ազգականի զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ