02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հրդեհ Գորիս քաղաքում

Օգոստոսի 12-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 151 շենքի 8-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել. անհարաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ այրվել է Ս. Ա.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (12 քմ): Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Նորագավթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում՝ մաքսատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Շիրազի փողոցում՝ մոտ 6000 քմ, Ֆուչիկի փողոցի թիվ 25/2 շենքի մոտակայքում՝ մոտ 200 […]

Հրազդանում երեխաներ են ջրահեղձ եղել

Oգոստոսի 9-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպուրակ լճի մոտակայքում երեխայի հագուստ կա, հնարավոր է՝ երեխան ջրահեղձվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 […]

Կորել է քաղաքացի

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես `Երևանի Ջրվեժ թաղամասի մոտ՝ 3000 քմ, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտ 5000 քմ, Սարկավագի փողոցի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրուս» գործարանի մոտակայքում՝ […]

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ

Օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի բնակիչ Մկրտիչ Ք.-ի հողամասում կանեփի թփեր կան: Ոստիկանության ծառայողները նշված հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից աճեցված, մշակված և խնամված կանեփի թփերի նմանվող 86 բույս, իսկ տան հետնամասի պատուհանագոգի տեսանելի հատվածում՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված 9,9 գ դեղնականաչավուն զանգված: Ոստիկանություն […]

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Դաշտաքար գյուղի մոտակա սարալանջին այրվել է 10 հա խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի նախկին բաղնիքի մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 9 բերքատու ծառեր՝ մասնակի, Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4 կմ-ում՝ 350 քմ խոտածածկույթ, Կոտայքի […]

«Մերսեդես»-ն ընկել է ձորը

Օգոստոսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հետախուզվողը հայտնաբերվեց Արագածավան գյուղում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 30-ին, ժամը 20.35-ին, Թալինի Արագածավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Հայկազ Ղ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-147 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձ): Հայկազ Ղ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված