Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Նորագավթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում՝ մաքսատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Շիրազի փողոցում՝ մոտ 6000 քմ, Ֆուչիկի փողոցի թիվ 25/2 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նուբարաշենի խճուղում՝ աղբանոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Նորագավթի 7-րդ փողոցի տերից մեկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ բուսածածկ տարածք:
Կոտայքի մարզի Զորավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի 5-րդ փողոցում՝ մոտ 50 հակ կուտակված անասնակեր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ Օրբելի համալսարանին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: