05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նրանք, ովքեր բոյկոտում են, իրենք են կորցնում. Շարմազանովը՝ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գլխավոր դատախազի և ՀՌԱՀ անդամի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ Արթուր Դավթյանն ու Տիգրան Հակոբյանն այն մարդիկ են, ովքեր կարող են զարգացնել իրենց ոլորտները: Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ ու ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել դատախազի քվեարկությանն, ապա ԱԺ փոխնախագահն ասաց. «Պատմությունը ցույց […]

Բիզնես ոչ խլվել է, ոչ դրվել. ԱԺ նախագահը՝ վարչապետի հայտարարությունից (վիդեո)

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում քիչ առաջ մասնակցեց Գլխավոր դատախազի թեկնածուի և ՀՌԱՀ նոր անդամի ընտրությանը: Քվեարկությունից հետո նրանից հետաքրքրվեցինք վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարության վերաբերյալ, թե որևէ մեկից բիզնես չի խլվելու: Մեր հարցին, թե արդյոք նախկինում մարդկանց ձեռքից բիզնեսներ են խլվել, նա արձագանքեց, որ Կարեն Կարապետյանի հայտարարության ենթատեքստը հավանաբար դա չի եղել, ամեն […]

Ի՞նչ է նշանակում՝ Կարեն Կարապետյանը դրսի կադր է. Շավարշ Քոչարյան/վիդեո/

«Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օտարերկրյա կադր է, անտեղի են»,-այսօր՝ սեպտեմբերի 15-ինն Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արձագանքելով հարցին, թե նորանշանակ վարչապետը օտարերկրյա կադր է Քոչարյանը ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ դրսի  կադր: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Իսկ որ նա ՀՀԿ անդամ չէ, Նա հանրապետականի ցուցակով է անցել »,- նկատեց Շավարշ  Քոչարյանը: […]

Նոր հույս (վիդեո)

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ էին: Henaran.am -ի հետ զրույցում նրանք ասացին, որ եկել են՝ այս պահին դեռևս Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին ներկայացնելու իրենց պահանջը, որ արդեն տարիներ շարունակ չի բացահայտվում, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները:

«Դեռ կհիշեցնեն» (վիդեո)

«Վարչապետերը չեն կարող հաջողության հասնել, որովհետև գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանում, այնուամենայնիվ, նախագահն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ ի պատասխան հարցին, թե որ վարչապետն է ՀՀ նորանկախ պատմության մեջ հաջողությունների հասել: Ինչ վերաբերում է նորանշանական վարչապետ Կարեն Կարապետյանին, և հարցին, թե արդյոք նրա նշանակմամբ ՀՀԿ-ը փորձ է անում «մաքրել» դեմքը, ապա քաղաքագետն ասաց, որ […]

Բացառապես հերքում եմ. Արծվիկ Մինասյանն՝ իր պաշտոնի մասին (վիդեո)

Էկոնոմիայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում բացառապես հերքեց լուրերը, թե նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Իսկ իր պա՛տոնի վերաբերյալ նա ասաց. «Կգա ժամանակը, կիմանաք»: Հարցին, թե անհանգիստ չէ, որ կարող է կորցնել պաշտոնը, նա ասաց. «Իհարկե, ոչ»:

Մենք դատախազ ենք ընտրում, այլ ոչ թե փրկիչ. Շարմազանովն՝ ընդդիմությանը (վիդեո)

<<Կներեք, որ խանգարում եմ ձեր խմբակցության նիստը, ներքին քննարկումները, բայց թույլ տվեք ես խոսեմ>>,-Ազգային ժողովում իր արտահերթ ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նկատենք, որ այս ելույթից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր ելույթ ունենում Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ, իսկ վերջում էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, ապա պարզաբանեց, որ խոսքը […]

Պատահական որոշում չի կայացրել /վիդեո/

«Վարչապետը պետք է գիտակցի այս պահի շատ կարևոր պատասխանատվությունը և կարողանա երկիրը  մեկ քայլ առաջ տանել, թե տնտեսական զարգացման առումով,  և  թե հասարակության վստահության առումով »,-այսօր՝ սեպտեմբերի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը: Վահան Բաբայանը գտնում է, որ բարեփոխումները պետք է արվեն ընդդիմության հետ միասին.«Յուրաքանչյուր երկիր, երբ հաջողության է հասնում՝ […]

Կախված է թիմից /վիդեո/

«Հովիկ Աբրահամյանը մեծ պատասխանատվություն էր զգում գյուղացու հանդեպ: Եթե նրա կառավարման ժամանակը բաժանենք չյուղերի` կտեսնենք, որ նա լուրջ ժամանակ է տրամադրել գյուղատնտեսությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը : Բերբերյանը գտնում է, որ Աբրահամյանը սրտանց ցանկացել է զարգացնել գյուղատնտեսությունը, սակայն ինչ-որ հարցերով չի ստացվել: «Կարեն Կարապետյանը ունի հնարավորություն գործ անելու, բայց թիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի