15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրականում քանի սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան. պարզաբանում /վիդեո/

««Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է ներգրաված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ: Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյան:

Հակոբյանը ընդգծեց, որ վերջին շրջանում պտտվում են լուրեր, թե Հայաստան են գալու 600 սիրիահայեր, սակայն այս թիվը խեղաթյուրված է, քանի որ Սփյուռքի նախարարության տեղեկատվությամբ ընդամենը 4 ընտանիք է եկել Հայաստան:

Բանախոսը ընդգծեց, որ ինքնաթիռից իջնելու անմիջապես հետո սիրիահայերը տեղեկանում են, թե իրենց խնդիրներով որ կազամակերպություններին կարող են դիմել:

Հայկական կարմիր խաչի ընկերության Լրատվական, լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունը մտցվել է տնտեսական ինքնաբավության բաղադրիչը. «Այսինքն սիրիահայերի համար ստեղծվում էր պայմաններ, որ սկսեն իրենց սեփական բիզնեսը և որևէ մեկից կախված չլինեն: Նրանց տրամադրվում էր նաև բիզնես-խորհրդատվություն»:

Նունե Գրիգորյանի խոսքով՝ Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը գրանցված են կարմիր խաչում և դրանք թվով 5 հազարն են:

«Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն էլ տեղեկացրեց, որ սիրիահայերին աջակցելու համար իրենց կազմակերպությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ.« Մեր նպատակն է մասնակի բնակվարձի հատուցումը և ծրագրում կա ձմեռնամուտի ապահովման բաղադրիչ և սոցիալ-հոգեբանակ աջակցություն: Ունենք սոցիալական աշխատողներ, որոնք զբաղվում են այդ խնդրով»,-ընդգծեց Բեժանյանը:

Բեժանյանը նկատեց, որ հարկավոր է համակարգված աշխատանք տանել, որովհետև սիրիահայերին աջակցելը այս պահին կարևորագույն խնդիր է:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ