24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նկարներից հորդող լույսը /վիդեո/

«Նկարների մեջ նկարներ կան: Կիսով չափ թողնելով նկարների մեջ նկարները՝  աշխատել եմ, որ մարդիկ ամբողջացնեն և իրենք հանդես գան որպես ստեղծագործողներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Աղավելյանի նկարները հագեցած են գունային ապրումներով: Հոգու ներկապնակից դուրս հորդող գույները […]

«Իրավունքի ու բռնության սահմանները» /ֆոտո, վիդեո/

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը փաստագրական վավերագրումն է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զարգացումների, ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժի, այդ օրերի հույզերի ու պայքարի։ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բաղդասարյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ լուսանկարիչները հանրության ուշադրությանը ներկայացրել են իրենց ախատանքի արդյունքները […]

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը: Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ […]

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի […]

Արյան գնով կպահենք /վիդեո/

«Ծառայությունը շատ կարևոր դեր ունի տղայի կյանքում: Ծառայությունից հետո տղայի մտածելակերպը ավելի հասուն է դառնում և ինչպես ասում են պատանին բանակից վերադառնում է տղամարդ դարձած»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանապահ Խաչիկ գյուղի զորամասի ժամկետային զինծառայող Էդգար Քամալյանը: Շուտով ծառայությունը ավարտող զինծառայողը ընդգծում է . « Մեր ծովից ծով Հայաստանից մնացել է մի փոքրիկ հատված և […]

Հեռանո՞ւմ է (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս չգիտի` կլինի հաջորդ խորհրդարանում, թե ոչ: Վերջերս կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ նման միտք կար: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքականությունից հեռանալու մտադրություն ունի: Մանրամասները` տեսանյութում:

Հարկավոր է ավելի շատ տնտեսել. Վարդան Արամյան /վիդեո/

«2016 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կարող է հասնել ՀՆԱ 54,4 տոկոսին»,-այս մասին այսօր  կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հավելելով, որ երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 43,7 տոկոս: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց. «Չպետք է մոռանալ, որ պարտքով գումարները վերջին տարիներին օգտագործել ենք արտաքին ցնցումներից տնտեսությանն աջակցելու համար»: Մանրամասները՝ […]

Շներին սպանդի են ենթարկում. կենդանասերները պահանջում են /վիդեո/

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրին բողոքի ակցիա։ Նրանք պահանջում էին, որ ընդունվի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման խնդիրները խնդիրները։ Ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ  այժմ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի