20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանաձորում լեզու գտնել չի հաջողվում. ոստիկաններ հրավիրվեցին դահլիճ (վիդեո)

Վանաձորում, ի վերջո, սկսվեց քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը: 2 ավագանու անդամներից քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան»-ի ավագանու անդամ Միհրան Քոչարյանը քվեարկելուց հետո քվեաթերթիկը չէր ծալել, ինչը զայրացրեց ՀՀԿ-ական ավագանու անդամներին: Կրկին բոլորը սկսեցին գոռգոռալ: ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, թե դա օրենքի կոպիտ խախտում է, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» բաց է քվեարկելու:

«Դուք այստեղ ցիրկով եք զբաղված, պարո՛ն Մարուքյան»,-նետեց Ասլանյանը:

Մոտ 30 րոպե շարունակ այստեղ վեճ էր ընթանում, թե ինչպես պետք է քվեարկել: Նույնիսկ դահլիճում հայտնվեցին ոստիկաններ՝ կարգ հաստատելու համար:

Նույնիսկ ոմանք առաջարկեցին «զրույցը» շարունակել փողոցում: Ապա Էդմոն Մարուքյանն ու Մամիկոն Ասլանյանը  հիշեցին ընտրարշավը, լուրերը բաժանված ընտրակաշառքների մասին, հիշեցին, թե ով ինչ կրթություն է ստացել:

Ըստ էության «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամները ցանկանում են բաց քվեարկություն, քանի որ դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Վանաձորում, թե ՀՀԿ-ը ճնշումներ է գործադրել հուշագիրը ստորագրած ավագանու անդամների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ