28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աստված տա՝ կարճ չտևի. Վահրամ Բաղդասարյանն՝ ընդդիմության միասնությունից (վիդեո)

«Քաղաքականության  մեջ գտնվողները գիտեն, որ նրանք պայքարի ջատագովներ են, նրանց վախը պորտի հետ կտրել, գցել են մի կողմ, քաղաքականության մեջ պիտի վախ չունենալ, սա քաղաքական գործընթաց է: Ես միշտ ողջունել եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են կոնսենսուի գալ, և այս քայլը ես ողջունեւմ եմ:

Սա հաջողված քայլ է իրենց կողմից, որ այսքան տարիներ չէր ստացվում, իսկ եթ ստացվեր, ապա 1 ամիս, 20 օր, Աստված չանի, որ սա էլ այդքան կարճ տևի»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե վախ չկա ՀՀԿ-ի մոտ կորցնել Վանաձորը, դառնալ ընդդիմություն, քանի որ ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարում են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Նա հիշեց՝ նման միացումներ, կոալիցիաներ եղել են, սակայն կարճ կյանք են ունեցել, սա էլ մի նպատակի, մի հարցի շուրջ է. «Ես չեմ ուզում չարախոսել, Աստված տա՝ երկար տևի, քանի որ դրանով հիմք կդրվի քաղաքական ընդդիմադիր դաշտի կայացմանը»:

Բաղդասարյանը հավելեց՝ որևէ հզոր իշխանության ձեռք չի տալիս խարխլված ընդդիմությունը, դա այդպես է ցանկացած երկրում: Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՎԿ-ի ավագանու առաջին համարը՝ Արկադի Փելեշյանի ծեծի է ենթարկել Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին, որովհետև վերջինս ընտրակաշառք է բաժանել ՀՀԿ-ի համար, Բաղդասարյանն արձագանքեց, թե այդ մարդը քաղաքական ինտրիգներին երբեք չի մասնակցում. «Մեկ անգամ փորձել է քաղաքականության  մեջ մտնել, որից հետո երբեք քաղաքական որևէ իրավիճակում չի հայտվել, նա հավատքի մարդ է, ազնիվ մարդ ու նրան վարկաբեկելը մեղք է»: Վանաձորցի Վահրամ Բաղդասարյանն անձամբ ճանաչում է նաև Արկադի  Փելեշյանին, ու ինչպես ինքն ասաց, իր նկատմամբ պատկառելի հարգանքով երիտասարդ է. «Ափսոսում եմ, որ նորաթուփ քաղաքական գործիչը նման կենսգրությամբ է մտնում քաղաքական դաշտ ու զարմանում եմ, որ իր հոր տարիքի մարդու հետ նման դեպք  է եղել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ