27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արմագեդոն է պետք…» (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է՝ Հայաստանում 18 նախարարությունը ճոխություն է, և մեզ 12 նախարարությունը լրիվ բավական է:

«Եթե Գերմանիայի, Իտալիայի և Շվեդիայի նման երկրները 12-13 նախարարության շրջանակում են տեղավորվում, ապա Հայաստանի չափերն ու բնակչությունը թույլ է տալիս ևս տեղավորվել այդքանի մեջ: Սա չի նշանակում, որ մենք կորցնում ենք որևէ մեկի գործառույթները: Մենք որոշել ենք հունական փորձը կրկնել, երբ 10 միլիոն բնակչությունից 1 միլիոնը պետական համակարգի աշխատողներ էին: Հիմա փորձում եմ հասկանալ այս փոփոխություները տեղի՞ն էին, թե՞ ոչ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նկատեց՝ յուրաքանչյուր փոփոխություն սկզբում վախ է առաջանում, մինչդեռ պետք է ավելի ռիսկային լինել փոփոխությունների հանդեպ: «Հասկանում եմ, որ մարդն իր բույթով կոնսերվատիվ է և ունի վախ այդ փոփոխության հանդեպ, բայց եթե մենք դրան չգնանք, ապա առաջընթաց չենք ունենալու, մնալու ենք հին տաշտակի առջև կանգնած: Պիտի չվախենանք, որովհետև այս մեքենան չի աշխատի: Համակարգային փոփոխությունների ակնկալիքը, որը ես ունեի, կարելի է նաև անվանել պետական կառավարման համակարգի հանդեպ արմագեդոն, որը ենթադրում էր ամբողջությամբ փոխել ու նորովի ձևավորել կառավարությունը», – նշեց պատգամավորը:

 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ