Վիկտոր Դալլաքյանը Ծառուկյանին համարում է պատվախնդիր անձնավորություն (վիդեո)
Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն է համարում:
«Եթե նա վերադառնա քաղաքականություն, համոզված եմ, որ նա կգործի հանուն հայ ժողովրդի, հանուն իր երկրի: Ես Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն եմ համարում», – ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք մրցակից է համարում Գագիկ Ծառուկյանին, ում` քաղաքականություն երադառնալու մասին լուրերը չեն դադարում:
Նա շեշտեց, որ Գ.Ծառուկյանին չարիք չի համարում քաղաքականության մեջ:
«Ես չարիք եմ համարում նրանց, ովքեր Ծառուկյանին նման գնահատականներ են տալիս», – նշեց Վ.Դալլաքյանը: