Վանաձորի ավագանու անդամների վրա ճնշում չի եղել. քաղաքապետ (վիդեո)
Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չգիտի՝ ովքեր են ավագանու այն 4 անդամները, որոնք ոչ իշխանական կուսակցություններից լինելով, կողմ են քվեարկել իր թեկնածությանը. «Չեմ կարող ասել, անկեղծ, թե ես գիտեմ»,-քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտարարեց նա:
«Վանաձորցու քվեն օդում չի մնալու, չի փոշիանալու: Վանաձորցին ում ուզեցել է տեսնել քաղաքապետի պաշտոնում, վանաձորցին, կարծում եմ, տեսավ: Ավագանու 33 անդամները բոլորը վանաձորցիներ են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է լուրերին, որ իշխանության կողմից ճնշումներ են եղել ոչ ավագանու իշխանական ուժերի անդամների նկատմամբ, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Թող ասեն: Ասում էին նաև, թե փող ենք բաժանել, կարուսել ենք արել, հետո հաստավե՞ց: Տեսաք, թե ինչպես սկսվեց ավագանու նիստը: Ո՞վ էր օրենքը պահում, ՀՀԿ-ն էր պահում, թե մյուս ուժերը»:
Նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե իշխանությունները դատախազությունից մարդիկ էին բերել, որպեսզի ճնշեն ավագանու անդամներին: