16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել. Հրանուշ Խառատյան /վիդեո/

‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների  իսկապես պատրաստ է:  Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում  հարկավոր է վարչապետի առաջ  հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի,  իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել›› – լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բանախոսը […]

Հոգեկան և առողջական խանգարումներ. հոգեբանը՝ չհանգստանալու մասին/վիդեո/

«Կան մարդիկ,որոնք հպարտանում են,որ իրենք կարողանում են նույնիսկ հանգստի ժամանակահատվածում աշխատել,բայց պետք է նշեմ,որ այդքանել հպարտանալու բան չէ, քանզի չհանգստանալու արդյունքում ընկնում է աշխատանքի արդյունավետությունը և կարող է գերհոգնածության և բազում այլ`ավելի լուրջ առողջական և հոգեկան խանգարումների առիթ դառնալ»,- ասում է  հոգեբան Սամվել Խուդոյանը: Մանրամասները՝ տեսանյութում

«Արժե, որ նա դիմի քաղաքական ուժերին»/վիդեո/

Քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է դիմի քաղաքական ուժերին ազգային համաձայնության կառավարության մեջ ընդգրկվելու ու ծրագրեր ներկայացնելու համար: «Նա պիտի ասեր կազմվում է ազգային համաձայնության կառավարության ծրագիր, դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ներկայացրեք ձեր ծրագրերը, պատկերացումները դրա վերաբերյալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

Չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի. ՀՀԿ-ը՝ Ծառուկյանի հնարավոր վերադարձից (վիդեո)

«Հիմա ես չգիտեմ` Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությունը, թե […]

Ոչ, ես դրան պատրաստ չեմ. Փոստանջյանը՝ վարչապետ դառնալուց (վիդեո)

«Ես կարծում եմ` այսպիսի նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն հայկական վարչախմբի մոտ, այլ ՌԴ-ի, քանի որ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից ու ներկայացվում է Մոսկվայի կողմից: Իհարկե, որևէ ակնկալիքներ այս նշանակումից ես չունեմ, ոչ էլ հանրությունն ունի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով նոր վարչապետի նշանակումից: […]

Հայ-իրանական հարաբերությունները ընթացիկ տարում զարգացել են վերընթաց փուլով.իրանագետ/վիդեո/

«Հայ-իրանական հարաբերությունները ընթացիկ տարում զարգացել են վերընթաց փուլով և Ռուհանի այցը ևս պետք է դիտարկել այդ համատեքստում: Նախ տեղի ունեցավ հայ-իրանական հարաբերություններում շատ նշանակալի ու խոշոր ձեռքբերում՝ վիզային ռեժիմի չեղարկումը, որը ըստ էության պարունակում է լայն տնտեսական հնարավորություների ստեղծում, այլ նաև պարունակուիմ է որոշակի քաղաքական ուղերձ»,-այսօր՝ սեպտեմբերի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց […]

Ճոյտը ստախոս է. տաքսիստները զայրացած են /վիդեո/

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտ  տեղեկություններ էր տարածել, թե իբր Երեւան-Էջմիածին երթուղու տաքսու վարորդներից ապօրինի հարկահավաք է իրականացվում: Այս փաստին զայրույթով են արձագանքել տաքսիստները` նկատելով, որ Ճոյտն իսկի ինքն իրենից տեղյակ չէ, ուր մնաց Էջմիածնի հոգսերին ծանոթ լինի: Տաքսիստները միահամուռ կերպով պնդում են, որ աշխատած համեստ եկամուտը բացառապես իրենց ընտանիքներում են ծախսում, իսկ իրենց […]

Էական փոփոխություններ լինելու են. Կառավարության կազմը դեռ չի քննարկվել (վիդեո)

«Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են, բնականաբար, կլինեն փոփոխություններ Կառավարության կազմում, բայց ժամկետները դեռևս սպառված չեն, և մենք ձեզ կներկայացնենք Կառավարության ապագա թեկնածուներին՝ ըստ օրենքի պահանջվաժ ժամկետներում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ երեկ նորանշանակ վարչապետն էլ է ասել ու հիմա ինքն էլ փաստում […]

Ջենթլմենական քայլ՝ և իշխանության, և ընդդիմության կողմից (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են Աժ հերթական նստաշրջանի մեկնարկին, խմբակցության աշխատանքներին, ներքաղաքական ու ներկուսակցական հարցերին: «2 օր առաջ լուրջ, պատմական իրադարձություն տեղի ունեցավ ընդդիմության և իշխանության միջև, վերաստորագրվեց […]

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. վարչապետը ներկա չէ (վիդեո)

Մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստին չի մասնակցում, քանի որ նա ՀՀԿ անդամ չէ: Նախքան նիստը սկսվելը Henaran.am-ը Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարության կազմի հարցը քննարվելու է նիստում, սակայն նա ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի