18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Կառավարության ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ». ահազանգ /վիդեո/

«Կառավարության ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ»,-այսօր՝ հոկտեմբերի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Այնտեղ կա շուրջ 10 կետ, որոնք վերաբերում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտին ոչ միայն ՏՏ ոլորտի ռազմաքաղաքականության առումով, այլև այլ ոլորտների, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարման, որը կառավարության ծրագրում բավականին լավ արտահայտված է»,-նշեց Չոբանյանը:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ կառավարության այս գործողությունների  ծրագիրն ընդհանրապես չի արտացոլում ռազմավարական ուղղությունները, որոնք առկա են վերջին տարիներին, ինչպես  նաեւ այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ