27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ ուզում երգերս թղթերի վրա մնան. աշուղ Ռազմար Սասունցի /վիդեո/

«Երբեք աշուղի գրիչը չի հանգստանում: Ազգագրական-ռազմահայրենասիրական երգեր գրելը ինձ համար առաջնահերթ է, քանի որ մանկուց պապերիցս լսել եմ ֆիդայինների մասին ու գրեթե բոլորի անվամբ երգեր եմ գրել: Խոստացել եմ երգեր գրել ապրիլյան պատերազմի զոհվածների անունով ու բոլորն էլ ցավն են տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ռազմար Սասունցին:

Ռազմար Սասունցին ապրիլ-մայիս ժամանակահատվածում 23 օր եղել է Արցախում: Նա իր երգերով ոգևորել է սահմանապահ զինվորին և կամավորագրված լինելով հայրենիքի պաշտպանությանը երգելուն զուգահեռ զենք է կրել:

«Այդ 23 օրերի ընթացքում ես այնքան բան եմ տեսել, որ անգամ մինչև կյանքիս վերջը գրեմ՝ էլի գրելու բան կմնա, բայց երբ երգերս մնում են թղթի վրա շատ եմ վիրավորվում»,-նշեց աշուղը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ