04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շներին սպանդի են ենթարկում. կենդանասերները պահանջում են /վիդեո/

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրին բողոքի ակցիա։ Նրանք պահանջում էին, որ ընդունվի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման խնդիրները խնդիրները։ Ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ  այժմ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն […]

Բանաձևը կներկայացվի շուտով. գյուղնախարար /վիդեո/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  նկատեց.«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ոնց անել, որ գյուղատնտեսությունը զարգանա ու հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Գյուղացին չպետք է մտածի միայն օրվա հացի մասին»: Անդրադառնալով  մթերող կազմակերպություններին, նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որ կարողանան պարտքերը մարել: Առաքելյանը ընդգծեց, որ եթե պարտքերը մարելուց հետո […]

Նախարարը չհերքեց, որ միլոնատեր է /վիդեո/

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Անդրադառնալով իր միլիոնատեր լինելու վերաբերյալ հարցին նախարարը արձագանքեց. «Բժշկությամբ զբաղվել եմ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է 20 տարում բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված»: Ոլորտի խնդիրների մասին խոսելու համար նախարաը  ժամանակ խնդրեց լրագրողներից: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուղղակի ունենք սոված նաև մասսաներ ինչ-որ չափով…Սահակյանը՝ գործարարներից (վիդեո)

«Դա ես չեմ կարծում, որ էդպես պիտի վերցնել, որ մեծամասամբ չի հաջողել: Իհարկե, բաներ կար, որ հաջողվել է: Սովորաբար, երբ նոր կառավարություն է ձեւավորվում, կառավարության համար առաջին խնդիրներից մեկը դա է լինում, որ պիտի կարողանա միջոցներ գտնել եւ պայքարել դրա դեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե Հովիկ Աբրահամյանի […]

Արմեն Ամիրյանը գիտի ինչ անել /վիդեո/

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջնահերթ է համարում գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն: «Առավել քան համոզված եմ, որ նոր գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը, հրատարակչութունից սկսած, գրողների եկամուտներից եւ […]

«Հիմա ես նստած մտածում եմ՝ բայց ես ոնց չեմ տեսել այսքան բաները» (վիդեո)

«Եթե ատկատներ կան, դրա համար համապատասխան մարմիններ կան բողոքելու համար, այսօր բոլորը խոսում են ատկատների կաշառակերության, չգիտեմ` ամեն ինչը ոչնչացնելու մասին, և էսպես ես այսօր նայում-նայում էի, դրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եղել են իշխանության մեջ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան լրագրողների դիտարկման, թե բոլորը խոսում են ատկատների մասին, արդյոք դրանք իսկապես […]

Եթե զենքն առկա է, ապա այն այնպայման կրակելու է․ Է․ Նալբանդյան /վիդեո/

Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ ունեցավ հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Բացելով հանդիպումը, որին ներկա էին Սթենֆորդի համալսարանի դասախոսներ, գիտաշխատողներ և ուսանողներ, ինստիտուտի տնօրեն դեսպան Մայքլ Մակֆոլը նշեց, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել՝ հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության […]

Աստված ունենք /վիդեո/

«Յուրաքանչյուր զինվոր հայ ընտանիքի զավակ է: Հոգևորականն էլ հոգևոր ասպարեզի զինվոր է : Լավ է, որ նեցուկ և զորավիգ ենք լինում զինվորին: Քառօրյա պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես համախմբվեցինք զինվորի կողքին: Այդ համախմբումը ոգևորեց զինվորին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը: Հովակիմ քահանա Հարությունյանը նկատեց, որ տարբեր ժամանակաշրջաններում […]

Պատասխանատվության կանչող չկա. Բաբկեն Պիպոյան /վիդեո/

«Forpostart production» ընկերությանը գործունեությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նմանեցնում է մի իրավիճակի հետ, երբ չվերթի քիչ տոմսեր վաճառած ավիաընկերությունը հայտարարի, թռիչքը չի կայանալու: Այս մասին նշեց Պիպոյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: Անդրադառնալով որոշ համերգների չկայանալու և տոմսերը վերադարձնելու խնդրին Պիպոյանը նշեց, որ կոնկրետ մշակված ընթացակարգեր չկան: «Սա […]

Ինչու չվերանշանակվեցին (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերյան չկայացած հեղափոխության մասին իր հայտարարությունն ուղղել է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաև որոշ ՀՀԿ-ականների: «Բոլոր նրանց ուղղեցի, ովքեր կարծեցին, որ սեպտեմբերյան կառավարության փոփոխությունը հեղափոխություն է և նոր էջի սկիզբ է, այն պարզապես քաղաքականություն է, նոր էջ է, բարեփոխում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ հատկապես ո՞ւմ էր հղված այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի