27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոշտ քաղաքական մոոտեցումներ են պահանջվում. Գագիկ Մելիքյան/վիդեո/

«Այս ծրագիրը հիմնականում պետք է ապահովի սոցիալական այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ն իր առջև դրել է նախընտրական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև այն քաղաքական բարեփոխումների հետևանքով առաջացած պահանջները, որոնք իր խոսքում Հանրապետության նախագահը նշել էր դեռևս փետրվարի ելույթում»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ, անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանի  խոսքով՝ քաղաքական փոփոխություններ ու դրա հետ կապված տնտեսական փոփոխությունները պահանջում են նաև ավելի կոշտ քաղաքական մոտեցումներ:

«ԱԺ-ում քննարկված և մեծ հավանության արժանացած ծրագիրը, հետևանք էր նաև այն բյուջեի, որը պետք է իրականացվի: Բյուջետային եկամուտների և ծախսերի մասում նախատեսվում է դրական առումով բավականին փոփոխություններ, որոնք պետք է իրականացվեն եկամտային մասի ապահովման հիմնականում կոշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու ձևաչափով. պայքար ստվերի դեմ, պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսական հարկային մեղմ քաղաքականություն, որի հետևանքը կարող է լինել նաև ներդրումների ավելացումը»,-ասաց պատգամավորը:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ վերջին հանդիպումների ընթացքում Հանրապետության նախագահն արդեն հստակ ձևով վեր է բարձրացրել այնպիսի խնդիրներ, որոնք հասարակության մեջ արդեն բազմիցս քննարկման և շահարկման առիթ են դարձել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ