Որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում. Լոռու մարզպետ (վիդեո)
Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: «Համենայնդեպս, մի բան շատ լավ գիտակցում եմ, որ որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում, եթե կլինի նման բան՝ փոփոխություն, ապա ես պատրաստ եմ»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետի խոսքով` 2017 թվականին նախատեսվում է Վանաձոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Միջոցներ կհատկացվեն համայնքային բյուջեից, բայց դիտարկում են այլ ֆինանսավորման աղբյուրներ ևս:
Արթուր Նալբանդյանը համակարծիք չէր այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մարզպետների պաշտոնում նշանակում է հիմնականում նրանց, ովքեր ընտրություններում իրենց ձայներ կբերեն: Նալբանդյանն ասաց, թե մարզպետի խնդիրն այլ է, բայց, իհարկե, որպես քաղաքական թիմի անդամ` օգնում են: