Որոշումն ընդունելու են ՀՀ իրավապահ մարմինները. փոխնախարարը՝ Human Rights Watch-ից (տեսանյութ)
«Միջազգային կառույցները չէ, որ պիտի որոշեն անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը, իրավապահ մարմինները նշել են, որ համապատասխան գոծը հարուցված է ու ընթանում է: Նաև կա անմեղության կանխավարկած ասվածը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն՝ անդրադառնալով Human Rights Watch իրվապաշտպան կազմակերպության երեկվա հայտարարությանը: Ըստ հայտարարության՝ իշխանությունները պարտավոր են «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ընթացքում ենթադրյալ […]





































