13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Դատավորներին էլ ասես հատուկ են ընտրել» /տեսանյութ/

 

«Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի, «Սասնա ծռերի» դատավարությունները դատավարություն չէ, խայտառակություն է և հաշվեհարդար: Դատավորներին էլ ասես հատուկ են ընտրել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց   քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

Քաղաքագետը հիշեցրեց՝ ապստամբները  ռազմագերիներ են համարվում:

«Այո, ռազմագերիներ են համարվում. ես նորբան չեմ ասում. սա աշխարհում ընդունված  նորմ է: Իսկ պաշտոնանկան մեղադրանքում «ահաբեկչություն» բառն անգամ չկա: Նրանց դատարանի շենքում էլ խոշտանգումների են ենթարկում: Սա ցուցադրաբար է արվում. ցույց են տալիս, թե ինչպիսին է իշխանությունների վերաբերմունքը արդարության հանդեպ: Զարուհի Փոստանջյանի  ու նրա դստեր   նկատմամբ  էլ բռնություն եղավ, բայց որևէ քայլ չձեռնարկվեց,  հանցանք գործողները այդպես էլ անպատիժ մնացին», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ