14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել. նախարարը` նոր փոխնախարարի մասին (տեսանյութ)

«Դուք որակումներ եք տալիս: Ես իրեն գիտեմ որպես ԱԺՄ անդամ, քաղաքական գործունեության մեծ փորձ ունի, շատ դրական հեղինակություն ունի, գիտությունների թեկնածու է, պատգամավոր է եղել, խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել, և մամուլում հրապարակումներ տվողներն էլ թող զրուցեն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով քննադատությանը, թե իր նորանշանակ փոխնախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հայտնի է որպես անձի առևանգման մեջ մեղադրվող անձ:

Ինչ վերաբերում է դպրոցներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելու հարցին և դրա համար 15 միլիոն դրամ հատկացնելուն, Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ նախագահի նկարը միշտ փակցվել է, անկախ նրանից` ով է եղել ՀՀ նախագահ: «Դպրոցներում փակցնում են ՀՀ սիմվոլները: Ես խոսում եմ ՀՀ խորհրդանիշների մասին, և ՀՀ նախագահը խորհրդանիշների համակարգում է: Աշխարհի բոլոր երկրներում այդ սկզբունքը կիրառվում է»:

Հատկացվող գումարի քանակից նախարարը տեղյակ չէ: «Ես չեմ կարծում, որ բյուջեում հատուկ գումար կա, որ տրամադրվում է դրա համար»,-հավելեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ