28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինչու «Սասնա ծռերի» ամբաստանյալներին դահլիճ չեն բերում/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 18 անդամի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ շուրջ 2 ժամ հետո և հայտարարեց, որ պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, և նա դիմելու է փաստաբանների պալատ, որպեսզի վերջիններս տույժի ենթարկվեն:

Փաստաբան Մեւշեղ Շուշանյանի նկատմամբ նույնպես սանկցիա կիրառվեց, որովհետև վերջինիս պայուսակում զննության ժամանակ ձայնաորսիչ սարքը արգելված երկաթյա իր էր հայտնաբերել, սակայն փաստաբանը հրաժարվել էր ցույց տալ, բացել պայուսակն ու չէր ներկայացել դատական նիստին: Նրան տույժի ենթարկելու համար դատավորը կդիմի փաստաբանների պալատ: 

Դատավորը հայտարարեց, որ քանի որ դահլիճում գրեթե պաշտպաններ չկան, դատական նիստը հետաձգվում է մինչև հուլիսի 20-ը: Նկատենք, որ դահլիճում 18 ամբաստանյալներից այսօր մնացել էին 2-ը` Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը: 

Փաստաբան Հրանտ Գևորգյանը դատավորին հարց ուղղեց` նշելով, որ 2 նիստ առաջ 15 ամբաստանյալի վրա սանկցիա է կիրառվել 6 ժամով, և այդ ժամանակն արդեն ավարտվել է, սակայն նրանց դահլիճ չեն բերել: «Շատ լավ, կմտածենք»,-արձագանքեց դատավորը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ