03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալը գլխի վնասվածք է ստացել/տեսանյութ/

«Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյան դատարան տեղափոխվելիս, ուղեկցող մեքենայից իջնելու ժամանակ ստացել է գլխի վնասվածք»,-Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ,«Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հայտարարությունը բուռն արձագանքվեց դահլիճի կողմից:

«Սուտ է, Սերգեյին ծեծել են»,-բղավում էին ամբաստանյալների հարազատները: Դատավորը ուղեկցող ոստիկաններին խնդրեց դատարանի դահլիճ բերել ամբաստանյալ Կյուրեղյանին, որը հավաստեց, որ դժբախտ պատահար է եղել:
Կյուրեղյանին նորից դահլիճից դուրս տարան, քանի որ նախորդ դատական նիստին նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել:

  Նշենք, որ  նիստին մասնակցում են միայն երեք ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ