27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀ-ում մասնագետները խելոք են, աշխատավարձն էլ՝ ցածր» /տեսանյութ/

«Առաջին անգամ ՀՀ եկա 27 տարի առաջ: Մեր կարմակերպությունը հիմնվել է Ֆրանսիայում: Հետագայում՝ 1999 թվականին,  ՀՀ-ում մեր առաջին ներկայացուցչական գրասենյակը հիմնեցինք: Մեր կազմակերպությունը  երկու մեծ կոմպոնենք ունի. կառավարման միջազգային ստանդարտները փորձում ենք ներդնել Հայաստանում գործող կազմակերպություններում:  Երկրորդ կարևոր կոմպոնենտը այն է, որ մենք փորձում ենք ՀՀ-ում ներդրումներ ապահովել: Մենք կապվում ենք միջազգային կազմակերպությունների հետ, նրանց ցույց ենք տալիս, թե ինչու արժե ՀՀ-ում ներդրումներ անել», – այսօր   լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Մենեջմենթ Միքս»      ընկերության    նախագահ Րաֆֆի Սեմերջյանը:

Բանախոսը շեշտեց՝  Հայաստանյան շուկայում ևս կան գրավիչ պայմաններ ու դրանք, հաստատաբար, կարելի է ներկայացել  արտասահմանցի ներդրողներին:
«Եթե ՀՀ-ն համեմատելու լինենք եվրոպական երկրների հետ, միանշանակ, պիտի ասեմ՝ որոշ տարբերություններ կան. ՀՀ-ն շատ ավելի բարենպաստ հարկային դաշտ ունի, իսկ եթե, օրինակ, Վրաստանի ու ԱՄԷ-ի հետ համեմատենք ՀՀ-ն, պիտի ասեմ՝ ՀՀ-ի հարկային դաշտում կարկավոր է բարեփոխումներ անել: ՀՀ-ում կա մարդկային ռեսուրս: Մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք լավ կրթություն ունեն, պոտենցիալ.  կոպիտ ասած՝ ՀՀ-ում մասնագետները խելոք են, աշխատավարձն էլ՝ ցածր. սա գրավիչ պայման է ներդրողների համար», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ