29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Փաստորեն ապստամբ դատավոր ունենք». «Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ օրերս դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին, որտեղ նշել է, որ դատական նիստերի ձգձգման համար մեղավոր են ամբաստանյալների պաշտպանները: «Միջնորդում եմ, որ դադարեցնեք […]

Արթուր Իսպիրյանի հետ բեմ բարձրացած Մուրադը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Կույրերի միջազգային օրվա առիթով «Եղիցի լույս» հասարակական կազմակերությունը գեղեցիկ համերգ էր կազմակերպել: ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը և «Եղիցի լույս» ՀԿ տնօրեն Մարիետա Սարդարյանը դիմել էին շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, սակայն մի քանիսն էին համաձայնել երգով ողջունել կույրերին: Երգիչ Արթուր Իսպիրյանը բեմ բարձրացավ հատուկ դպրոցի սան Մուրադի հետ: Մուրադը կարողացավ «ցնցել» բոլորին: Նրա ազատ ու բեմական պահվածքը ապշեցրել […]

Տղերք Ձեր ցավը տանեմ.Միայնակ Գայլը՝ ուսանողներին/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստի ժամանակ  Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) անտեսելով դատավորի հորդորները հայտարարությամբ: Նա նշեց, որ հոգով ու սրտով ակցիաներ իրականացնող ուսանողների հետ է. «Տղերք ես Ձեր ցավը տանեմ, մինչև վերջ առաջ»: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս […]

«Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է».«Սասնա ծռեր»-ը ընդդիմացան

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Նիստի սկզբում փաստաբան  Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» -ի գործը բաժանելը հղի է անարդարության և մարդու իրավունքների պաշտպանության խախտման տարերով: Ալումյանը նշեց, […]

Օսիպյանը բանակցում է ուսանողների հետ /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա անցկացնող  ուսանողները փակել էին  Դեմիրճյան փողոցը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Ուսանողները մասնակի բացեցին փողոցը. այս պահին նրանք Բաղրամյան պողոտայում են և փակել են փողոցի մի հատվածը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը […]

Թելից է կախված. Կոռնիձորի Արոն` զինված պայքարից /տեսանյութ/

«Ոչ մեկի գործնեության սկիզբն ու ավարտը քաղաքական այբուբենով չի: Քաղաքական այբուբենը պայքարի սկիզբ է տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերջին տարիների քաղաքական պոռթկումներին և զինված խմբերի ակցիաներին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկի խոսքով` Հայաստանում կատարվող իրադարձությունները թելից են կախված և ուղղորդվում են ինչ-որ տեղից: «Դրա համար էլ ժողովուրդը գնաց դեպի 10 […]

Տեսնում են անգամ չարությունը. նշվեց կույրերի միջազգային օրը/տեսանյութ/

«Նրանք բոլորից լավ են տեսնում և տեսնում են անգամ հոգու չարությունն ու բարությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» ՀԿ և «Լույս» երգչախմբի   տնօրեն Մարիետա Սարդարյանը: Հոգով և սրտով իր առաքելությամբ ապրող հայուհին երգչախմբի անդամ է դարձել և հոգուց ծորող երգը նվիրում է բոլորին:  «Եղիցի լույս կույրերին»  ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը խոսել չի սիրում, […]

Դասադուլավորների հացադուլն անժամկետ է /տեսանյութ/

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեմ դասադուլի միջոցով պայքարող ուսանողներից հինգն անցան պայքարի ծայրահեղ միջոցի․ փակվելով Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում երիտասարդները անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլին մասնակցում է 5 ուսանող, որոնցից 4-ը ծառայել է բանակում։ Մեր թղթակցի հետ զրույցում ակցիային  մասնակցող ուսանողուհիներից մեկը նշեց՝   հացադուլն անժամկետ է․ հացադուլավորները պնդում են՝ կշարունակեն […]

«Թույլ չենք տա, որ մեր երեխաներին պղծեն »/տեսանյութ/

«Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող քրեական օրենսգրքի փոփոխությունները ցավոք սրտի հանրային քննարման դաշտում նախապես չեն դրվել»,-այսօր՝ նոյեմբերի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ  Հայկ Նահապետյանը: Նահապետյանը անդրադարձավ «Քրեական օրենսգրքի» նախագծին , որտեղ իր խոսքով առկա են միասեռականների իրավունքների գերակայության վտանգներ ու ռիսկեր:  «Մենք որպես քրիստոնյա հայեր շատ լավ […]

ԵՊՀ-ում այլևս ուսանողներին «փակի տակ» չեն պահում /տեսանյութ/

 Երբ ԵՊՀ-ում սովորող ուսանողները նախաձեռնեցին դասադուլն ու բողոքի ակցիան, համալսարանի աշխատակիցները փակել էին դռները, որպեսզի ուսանողները   չկարողանային դուրս գալ մասնաշենքներից ու միանալ   իրենց դասադուլավեր ընկերներին։ Համալսարանի ուսանող Վաղարշակը շեշտեց՝   վերջին երկու օրվա ընթացքում համալսարանի աշխատակիցները դադարել են փակել դռները։  Մանրամասները՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի