Սեֆիլյանի «զենքերը» դատարան բերվեցին. դատարանում թեժ է/տեսանյութ/
Երկու ինքնաձիգ, փայտեր, մահակներ, թրեր, փոքրիկ դանակներ, տոնածառի ճյուղեր,բահի կոթեր, ծանր խոողովակ, դեղին գլխարկներ և դեղեր…
Այս «զենքերով» պետք է հեղափոխություն աներ Ժիրայր Սեֆիլյանը:
Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:
Դատաքննությունն իրեղեն ապացույցների զննության փուլում է:
Դատական նիստերի դահլիճ բերվող իրեղեն ապացույցները առաջացնում են դահլիճի ծիծաղը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատավարության մասնակիցներին հրավիրեց դատարանի հետնամաս զննելու մեքենան, որի մեջ հայտնաբերվել են իրեղեն ապացույցները:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ձեռքը վերցրեց մի խողովակ և սարկազմով նկատեց. «Սա երևի վերանորոգման աշխատանքների ժամանակ է օգտագործվել ու հետո Սեֆիլյանը պահել է , որ հանձնի որպես մետաղի ջարդոն: Մի տաս կիլո քաշ ունի, նայենք սրանով ո՞նց պետք է հեղափոխություն արվեր»:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։