«Դուք այս ռեժիմի կամակատարներն եք». Սեֆիլյանը՝ դատավորին/տեսանյութ/
Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:
Այսօր հայտարարությամբ հանդես եկավ գործով հիմնական ամբաստանյալ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սեֆիլյանին զգուշացրեց, որ կանգնած խոսի: Վերջինս
«Արդեն քսանչորսերորդ նիստն է, որ ներկա ենք լինում: Եթե գոյություն ունենար անաչառ դատարան հաստատ մենք քսանչորս նիստ անելու կարիք չէինք ունենա: շատ ավելի վաղուց այս դատերը ավարտված կլինեին: Թե ինչու այսքան հետաձգվեց՝ կիմանաք դուք և Ձեզ պատվիրողները: Այս չակերտավոր քսանչոր նիստերի ընթացքում ոչ մի անգամ չեմ խոսել և երկու նախադասությոն չեմ արտաբերել: Այսօր Դուք թողնում եք նստած խոսեմ: Դա նշանակում է, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել: Դուք անգամ ձևական կողմը պահելով ինձ չեք հարցրել՝ ընդունո՞ւմ եմ արդյոք ինձ առաջադրված մեղադրանքը: Այստեղ դատարն գոյություն չունի, սա դատարան չի ու այդ պատճառով էլ ոտքի չեմ կանգնում: Այստեղ մեղադրական կողմ չկա ու ամեն բան շինծու է: Այստեղ ես անձնապես որևէ մեկիդ հետ խնդիր չունեմ, բայց դուք այս ռեժիմի կամակատարներն եք»,-դատավորին դիմեց Ժիրայր Սեֆիլյանը:
Դատավորը անհարգալից գտնվելու համար Սեֆիլյանի նկատմամբ սանկցիա կիրառեց:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Մանրամասները՝ տեսանյութում: