28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք ապստամբ ենք և ռազմագերի. «Սասնա ծռեր»-ը չեն լռում/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ Գևորգյանը «Սասնա ծռեր»- ի անդամ չէ, այլ օժանդակող և ազատության մեջ գտնվելով չի կարող խոչընդոտել նախաքննությանը:

Մեղադրող դատախազը առարկեց, նշելով, որ Վարդգես Գևորգյանը  դասակի հրամանատար է եղել և չարաշահելով իր պաշտոնական դիրքը  ռազմամթերք է հափշտակել:

Պետական մեղադրողը  ընդգծեց, որ այս միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ ամբաստանյալ Գևորգյանին վերագրվում են  ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են և իրական վտանգ կա, որ ամբաստանյալը  ազատության մեջ հայտնվելով կթաքնվի քննությունից:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ միջնորդությունը մերժվում է:

Դատավորի մերժումից հետո Վարդգես Գևորգյանը հայտարարեց, որ դատարանը կամայականություն է ցուցաբերում, քանի որ ինքը լինելով զինվորական ցանկացել է միանալ ապստամբությանը.«Մեզ ամբաստանյալ մի անվանեք, քանի որ մենք ապստամբ ենք և ռազմագերի»,-եզրահանգեց Գևորգյանը:

Դատավորը բացատրեց, որ ամբաստանյալը իրավական տերմին է և դատարանում հայտնված անձանց այդպես են անվանում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ