12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զենքերը հայտնաբերվել են մեքենայում. Սեֆիլյանի գործով պաշտպանը մանրամասնեց/տեսանյութ/

«Մեքենայի հետ կապված վիճահարույց տեղեկություններ կային: Դէ այն շահագործվել է այս ընթացքում վթարի է ենթարկվել: Մենք Ճանապարհային ոստիկանությունում ճշտել ենք, որ նման վթար չկա գրանցված»,-այսօր Սեֆիլյանի և մյուսների դատաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործով իրեղեն ապացույցների հայտնաբերման առարկա հանդիսացող «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությանը ասաց գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Պապիկյանը հայտնեց, որ մեքենայի բեռնախցիկից են հայտնաբերվել տոնածառը և իրեղեն ապացույց հանդիսացող մնացած առարկաները:

«Իբր ինքնաձիգերը եղել են մեծ արկղում, որը հավանաբար օդորակիչի արկղ է: Սակայն դեռ չենք պարզել այդ արկղը մտնում է բեռնախցիկ, թե ոչ»,-հայտնեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ