08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փաստաբանները գործադուլ են հայտարարում.«Սասնա ծռեր»-ի դատավորը չի լռի

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին չէին ներկայացել  15 փաստաբաններ: Դատական նիստերի դահլիճում էին միայն երեք հանրային պաշտպաններ: Նշենք, որ  այսօր ավելի քան 180 փաստաբաններ գործադուլ են սկսել, որոնք բողոքում են «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստի […]

Շատ լուրջ օրինագիծ կբերվի խորհրդարան (տեսանյութ)

ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը համաձայն է, որ կրթության ոլորտում մի շարք խնդիրներ կան, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Բայց նոյեմբեր-դեկտեմբերին շատ լուրջ օրենք ենք բերելու Ազգային ժողով բարձրագույն կրթության մասին, որն ամբողջությամբ փոխում է մեր բուհական համակարգը»,-այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց փոխնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց պաշտոնից. փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանին (տեսանյութ)

«Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության փորձագետ՝ ոչ: Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից։ Նա փորձագետ չէ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը` անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։    Վերջինս ընդգծեց, որ նախարարությունը մտահոգված […]

«Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա» . թեժ կրքեր եկեղեցու շուրջ (տեսանյութ)

ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ որքան էլ հարգում է  նախկին պատգամավոր ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, սակայն վերջինս նախ պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, ապա պետական կրոնին ու եկեղեցուն: «Եթե ինքը տնտեսությունից խոսեր, ես չէի անդրադառնա, որովհետև ես տնտեսագետ չեմ, բայց նա խոսում է պատմական նյութերից ու աղավաղում է փաստերը: Մարդ կա, քրիստոնյա […]

«Իմ խնամին թող օրենքով երգի» . Գյումրու ավագանու «անդորրը» խախտվեց

Գյումրու ավագանու 3-րդ նստաշրջանի գումարման առաջին նիստին  ներկա էին բոլոր խմբակցությունները: Ինչպես միշտ, «Բալասանյան» դաշինքի 17 անդամն էլ միաձայն կողմ էին քվեարկում, հարցեր ու ելույթներ չկային, բայց  «անդորրը» խախտեցին ԳԱԼԱ, ԲՀԿ, ՀՎԿ խմբակցությունների անդամները:  Բավական հետաքրքիր էր քաղաքի բյուջեից «Գյումրու օր» ևանկախության օրվան նվիրված տոնակատարությունների համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետարանն առաջարկում է այս 2 տոների […]

Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով/տեսանյութ/

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ելույթը խորհրդարանում.  Հարգելի խորհրդարան   Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:     Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական […]

Դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Ալիևին և Էրդողանին. քաղաքագետ/տեսանյութ/

«5 կամ 6 գործոններ կան, որոնք ցույց են տալիս, որ Ղարաբաղը կարող է անկախանալ և մենք շատ լուրջ փուլում ենք գտնվում»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում և Արցախում հանուն Արցախի պայքարի մոտիվացիան ապրիլյան պատերազմից հետո ուժեղացրել է.«Երկրորդը՝ աշխարհում ինքնորոշման սկզբունքը սկսեց կիրառվել: Կիրառում նշանակում […]

Հրաժարական տա՞ (տեսանյութ)

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պահանջում է ԿԳ նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի հրաժարականը: Henaran.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այդ պահանջին: Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության արդյունավետության հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

Որ դեպքում Ծառուկյանը կվերադառնա (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրումներ կատարեց առ այն, թե այսօրվա ներքաղաքական զարգացումների, տնտեսական-սոցիալական վիճակների վերաբերյալ ինչպիսին են մեր մոտեցումները, այո, մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք: Մենք գտնում ենք, որ երկրի զարգացման ճիշտ ճանապարհը մեր ծրագիրն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ խոսելով կոալիցիա կազմելու վերաբերյալ […]

Եթե թվում է, որ միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, սխալվում եք. Ռուստամյան (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկին: «Սա առանցքային հարցերից մեկն է, կապված է մեր անվտանգության հետ, լայնորեն քննարկվել ու ուսումնասիրվել է այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց ԵՏՄ անդամ դառնալ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ «Ելքը» շուտով խորհրդարան է ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունից դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի